Այսօր` 11.09.2010 Ժամանակը Երևանում` 01:23:46

Թարմացում` 10.09.2010 19:17

 » Քաղաքական
 » Պաշտոնական
 » Տնտեսություն
 » Հասարակություն
 » Միջազգային
 » Մշակույթ
 » Մարզեր
 » Մարզական
օր

ամիս

տարի

Ընտրեք օրը
08.09.2010
07.09.2010
06.09.2010

 

 
 
Օգոստոսի սկզբին կհրապարակվեն ընդունելության քննությունների վերջնական արդյունքները

29.07.2010 15:12

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Ընդունելության քննությունների վերջնական արդյունքները, կարգի համաձայն, պետք է հրապարակվեն օգոստոսի 5- ից ոչ ուշ: Գնահատման եւ Թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանն այսօր «Իրատես դե ֆակտո» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոստացել է, որ ցուցակները կհրապարակվեն նշվածից մեկ- երկու օր շուտ: ԳԹԿ տնօրենի խոսքով` իրենք չեն շտապում, որ հանկարծ սխալ թույլ չտան: Ինչ վերաբերում է ընդունելության քննությունների վիճակագրությանը, ապա այն պարզ ցույց է տվել, որ կրթության մակարդակը հանրապետությունում ընդհանուր առմամբ բարվոք չէ:

Ավելացված տեղերով հանդերձ` ապագա ուսանողների համար ԲՈՒՀ- երում հատկացված 20 հազար տեղը այս տարի ամբողջությամբ չի լրացվի: Խնդիրն այն է, որ 18 հազարից պակաս դիմորդից եւս 2 հազարը անբավարար է ստացել եւ այլեւս չի կարող շարունակել մրցույթը: Իսկ մրցույթի վերջնական արդյունքների հրապարակմանը մնացել է շատ քիչ ժամանակ: Մինչեւ օգոստոսի 5- ը պետք է ավարտին հասցվի եւս մեկ գործ, ասում է Գնահատման եւ Թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանը:

«Մրցույթը աշխատում ենք ավելացված տեղերի հաշվին անել այնպես, որ հնարավորին չափ քիչ դուրս մնացած դիմորդներ լինեն: Այսինքն` լուծում ենք մաթեմատիկորեն ասած օպտիմալացման խնդիր: Բանը նրանում են, որ հայտերը երբեմն այնպիսին են, որ եթե փորձում ես որեւէ բաժնում տեղեր ավելացնել, կարող է այնպես ստացվել, որ հաջորդ բաժնի դիմորդները տեղափոխվում են այդ խումբ եւ այնտեղ է սկսում դատարկվել: Այսինքն` պետք է թվերի մեջ վարիացիաներ այնել այնքան, մինչեւ հաջողվի օպտիմալ տարբերակն ընդտրել այն առումով, որ հնարավորին չափ շատ մարդ ընդունվի»,- ասել է նա:

Արդեն այսօր ԳԹԿ ղեկավարը կարող է ասել, որ անցողիկ միավորների շեմը իջել է նախորդ տարիների համեմատությամբ: Գուրգեն Խաչատրյանի ներկայացմամբ, օրինակ` տնտեսագիտական բլոկում մոտավորապես 5 միավորի տեղաշարժ կնկատվի:

«Համարում էին, որ թեստերը բարդ են ստացվել: Բայց լավ` մեկ- երկու առարկայի մասով ինչ որ իմաստով, բայց հո չի՞ կարող համատարած բարդ լինել: Երբեք հանձնարարություն չի եղել` կազմել շատ բարդ թեստ: Միշտ էլ ասվել է, որ թեստը այնպիսին գրվի, որ միջին բալը տատանվի 12-13- ի շրջակայքում»:

Միջին միավորները բոլոր առարկաներից տատանվել են գրեթե այս սահմանում: Սակայն ամենաբարձր միջին միավորը նկատվել է օտար լեզուներից եւ զգալիորեն տարբերվել է մայրենի լեզվի միջին միավորնրից:

«Հայոց լեզու եւ հայ գրականություն 11.4, անգրերեն 13.3, ֆրանսերեն 14.6, գերմաներեն 14.1, ռուսաց լեզու` 11.3»:

Չնայած նրան, որ վերջին երկու ամսվա ընթացքում պարբերաբար քննադատության արժանացավ ընդունելության թեստային համակարգը, իսկ քննությունների առաջին փուլը ստվերվեց հայոց լեզու եւ գրականություն առարկայի թեստերի հետ կապված խնդիրներով, այնուամեյանիվ, Գուրգեն Խաչատրյանի համոզմամբ` սա ամեն դեպքում լավագույն համակարգն է:

«Թեստային համակարգը չի կարող կատարյալ լինել: Ունի ե°ւ իր առավելությունները, ե°ւ թերությունները: Ես մի օրինակ եմ ուզում բերել: Մի դիմորդի բողոքարկման հանձնաժողովը թույլ էր տվել երկրորդ անգամ քննություն հանձնելու: Առաջին փուլում նա ստացել էր պատմություն առարկայից 7.25 միավոր: Երկրորդում` նրա գնահատականը ուղիղ 7 էր: Սա փաստ է, որը կարծում եմ, ցույց է տալիս, որ թեստը հզոր զենք է: Նա շատ մեծ ճշտությամբ ցույց է տալիս դիմորդի իրական վիճակը»:

Ինչ վերաբերում է թեստերի արտահոսքի խնդրին, ապա Գուրգեն Խաչատրյանը պնդում է, որ ընդունելության քննությունների թեստթերի արտահոսք ընդհնարապես չի եղել, խոսքը այլ խնդրի մասին է:

«Թեստերի արտահոսքի մասին, որ խոսվում է, մի փոքր շփոթություն կամ դիտավորյալ, կամ ուղղակի այդպես է ստացվել: Խոսքը 9- րդ դասարանի ավարտական թեստերի մասին էր: Սա իրոք փաստ է, եղել է: Առաջին անգամ մենք դրա մասին իմացել ենք մայիսի 20- ի կողմերը, երբ որ 114- ի մեր կոլեգա ուսուցչուհին բերեց թեստը եւ ասաց, որ աշակերտի ձեռքից է վերցրել: Նույն օրը ես զանգել եմ Ազգային անվտանգություն, հրավիրել եւ հանձնել եմ այդ թեստերը եւ խնդրել զբաղվել դրանով: Վատն այն է, որ տրադիցիոն ինչ որ մարդիկ, որոնք սովոր էին այդ բանը անելու դեռեւս չեն կարողանում հասկանալ, որ դա պետք չէ անել»:

Որեւէ մեկն առայժմ չի պատժվել թեստերի արտահոսքի համար: Արդեն անցել է երկար ժամանակ եւ Գուրգեն Խաչատրյանը մտավախություն ունի, որ արտահոսքի իրական աղբյուրը բացահայտելն այլեւս անհնար կլինի: ԳԹԿ տնօրենը խոսեց նաեւ հաջորդ տարվա քննությունների մասին: Արդեն պարզ է, որ դժվարությունները այլ են լինելու եւ կապված են դեմոգրաֆիկ խնդիրների հետ:

«Դիմորդների թիվը կտրուկ նվազում է, իսկ տեղերը անհամեմատ ավելի շատ են: Կարծում եմ, որ ընդունելությունը մի քիչ ավելի հեշտ կընթանա: Կարելի է համապատասխանաբար մի փոքր թեստերն էլ ավելի թեթեւ դնել: Չնայած սա այդքան էլ ճիշտ բան չէ, որովհետեւ թեստոլոգիայի մեջ կա վալիդության հասկացություն, որ թեստը պետք է լինի այնպիսին, որ մի քանի տարի շարունակ չտարբերվի մյուս տարիների ցուցանիշներից: Բայց կարծում եմ, անհամեմատ ավելի հեշտ կլինի ընդունվել, որովհետեւ տեղերն ավելի շատ կլինեն»:

Ի դեպ` Հանրապետական ընդունող հանձնաժողովը երեկ գումարել է իր առաջին նիստը, որի օրակարգում էր արտոնություններ ունեցող երեխաների ընդունելության կարգը: Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նիստի ընթացքում նաեւ խորհուրդ է տվել ԲՈՒՀ- երի ռեկտորներին, որ ամեն մի ԲՈՒՀ իր հովանավորության տակ վերցնի որեւէ դպրոց եւ դասավանդում իրականացնի գուցե իր դասախոսների միջոցով: Հնարավոր է նաեւ այդ կերպ լուծվի կրթության ցածր մակարդակի խնդիրը: Իսկ վերջում` մի ծանուցում ԳԹԿ- ից, որն ապագա ուսանողներին ուղղեց կենտրոնի մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը:

«Շուրջ 600 դիմորդ ԲՈՒՀ- երի ընդունող հանձնաժողովներին չեն ներկայացրել իրենց ատեստատները: Դրանք չներկայացնելու դեպքում դիմորդները պարզապես դուրս կմնան մրցույթից եւ չեն կարող դառնալ ուսանող այն պարագայում, եթե նույնիսկ շատ բարձր միավորներ են հավաքել: Ատեստատների ներկայացման վերջին ժամկետը հուլիսի 30-նն է ժամը 16.00- ն»:

! Լրատվությունը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը Հայաստանի Հանրային Ռադիոյին պարտադիր է:

Տպելու տարբերակ  Վերադառնալ


 

10.09.2010 19:17  Քաղաքական

Համանախագահները ողջունել են Ադրբեջանի որոշումը և կրկնել` ԼՂ հակամարտության լուծման միակ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է


10.09.2010 18:33  Քաղաքական

Ա.Արզումանյան.«Պետք է հակաառաջարկներով հանդես գալ»


10.09.2010 17:43  Քաղաքական

Վահրամ Աթանեսյան. «Մենք չենք կարող անուշադրության մատնել ռուս-ադրբեջանական հարաբերությունների նոր որակին»


10.09.2010 17:34  Հասարակություն

Հունվարի մեկից ՀՀ-ում շահագործվող բոլոր ավտոմեքենաները պարտադիր ապահովագրվելու են


10.09.2010 16:30  Տնտեսություն

«Տնտեսւթյան զարգացման գաղտնիքը» բացահայտում է Ռիկարդո Հաուսմանը


10.09.2010 14:53  Պաշտոնական

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիկավկազում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ


10.09.2010 14:06  Հասարակություն

Տնտեսական ճգնաժամը խանգարել է Հազարամյակի զարգացման նպատակների լիարժեք իրագործմանը


10.09.2010 14:03  Պաշտոնական

Երկրի նախագահն ընդունել է Ալեքսանդր Ցվետկովին


10.09.2010 12:54  Հասարակություն

Սեպտեմբերի 11-ին ցնծությամբ դիմավորենք Խաչվերացի տոնը, խորհուրդ է տալիս Հայ Առաքելական եկեղեցու սպասավորը


10.09.2010 12:30  Տնտեսություն

Վարչապետը ներկա է գտնվել հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոնի բացմանը


10.09.2010 11:49  Քաղաքական

Հայաստանի արտգործնախարարությունը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի անդամ երկրներին


10.09.2010 11:35  Պաշտոնական

Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ


09.09.2010 18:29  Տնտեսություն

480 միլիոն դրամ` ԱԺ նիստերի դահլիճի վերանորոգման համար. Դա այնդքան էլ մեծ գումար չէ, կարծում է Հովիկ Աբրահամյանը


09.09.2010 17:12  Հասարակություն

ԿԳ փոխնախարար. «Քննադատությունները շատ հաճախ տեղին են եղել»


09.09.2010 16:06  Տնտեսություն

Հայաստանը մրցունակությամբ 139 երկրների թվում 98-րդն է


Հաջորդ 15
 

© 2003-2010 Հայաստանի Հանրային Ռադիո

Լրատվությունը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը Հայաստանի Հանրային Ռադիոյին պարտադիր է

Էջին վերաբերող հարցերով դիմել mher@armradio.am

Գովազդի տեղադրման համար դիմել ad@armradio.am

Genocide museum PageRank Checking Icon