ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայաստանը՝ ԵԽ անդամ երկրների համար լավ օրինակ. Յագլանդ
2019-04-09 18:02:20

Աղավնի Հարությունյան
Globnews.am
«Ռադիոլուրի» համար- Ստրասբուրգ

ԵԽԽՎ գարնանյին նստաշրջանի երկրորդ օրը եվրապառլամենտականները Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Տորբյորն Յագլանդին հարցեր ուղղելու հնարավորություններ են ունեցել:

Հնչած հարցադրումներից մեզ վերաբերողն ու հետաքրքրականն ենք առանձնացրել. մասնավորապես նորվեգացի պատվիրակը հարց է ուղղել Վեհաժողովում Բաքվի պատվիրակների բաժանած հնարավոր կաշառքների մասին:

Բացի այդ հայկական պատվիրակության ղեկավարը՝ Ռուբեն Ռուբինյանը Յագլանդից հետաքրքրվել է, թե ինչպես է նա գնահատում Երևանի գործողությունների պլանը այս կառույցում

0:00
0:00

Հայաստանը կարող է լինել ԵԽ անդամ երկրների համար լավ օրինակ: Նման գնահատական այսօր Ստրասբուրգում հնչեցրեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորնբյորն Յագլանդը՝ արձագանքելով վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի հարցին:

Ռուբինյանը հետաքրքրվեց, թե կառույցի հետ համագործակցության գործողությունների ծարգրին ինչ գնահատական կարող է տալ ԵԽ գլխավոր քարտուղարը. Յագլանդը արձագանքեց, որ ամենից առաջ Սահմանադրության փոփոխությունների առումով Հայաստանը այս պահի դրությամբ ընդունել է Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները:

Ըստ Յագլանդի, նման մոտեցումը լավ օրինակ է, ու դրանով Հայաստանը ևս լավ օրինակ է: Նման մի լավ օրինակ էլ Վրաստանն է, երբ Եվրոպայի խորհրդի փորձագիտական ներուժից և խորհրդատվությունից փորձում են առավելագույնս օգուտ քաղել: