ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Այսօր լրանում է Արմեն Սարգսյանի նախագահության մեկ տարին
2019-04-09 19:13:28

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Այսօր ՀՀ նախագահի պաշտոնավարման մեկ տարին է լրանում: Խորհրդարանական կառավարման անցած երկրում սահմանափակ լիազորություններով նախագահ Արմեն Սարգսյանը մեկ տարի առաջ այս օրը պաշտոնը ստանձնեց Սահմանադրության մեջ ամրագրված երդմամբ:

Երդման տեքստն էլ, ի դեպ, նախորդների համեմատ կրճատվել էր, ինչպես կրճատվել էին նախագահի լիազորությունները: Դրանում այլեւս չհիշատակվեցին տարածքային ամբողջականության, անվտանգության, անկախության երաշխավորման  մասին դրույթները:

 «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»:

Մինչ այդ՝ հասարակության կողմից միանշանակ չէր ընդունվել նրա թեկնածությունը: Թեկնածություն առաջադրելուց հետո քաղաքական ուժերը տարատեսակ ձեւակերպումներ տվեցին:

Նա Հանրապետական կուսակցության առաջադրած թեկնածուն էր: Ու նրանից սպասելիքները կարծես չէին համադրվում նոր կառավարության հետ: Սակայն Թավշյա հեղափոխության ժամանակ, երբ հուզումները հասան Երեւան, առաջինը Արմեն Սարգսյանն էր, որ դուրս եկավ ժողովրդի  մեջ՝ զրուցելու, հասկանալու հասարակական տրամադրությունները:


Նախկին
նախագահ Սարգսյանին փոխարինող նոր նախագահ Սարգսյանը, փաստացի, Հայաստանի Հանրապետության կրճատված լիազորություններով առաջին նախագահն է, ով հաստատվեց ոչ թե նախագահականում, այլ կառավարության ընդունելությունների տանը: Չորրորդ նախագահին այնտեղ ընդունեցին, ինքն էլ այնտեղ ընդունեց շարքային քաղաքացիներինԻսկ Բաղրամյան 26 վերադառալուց հետո Սարգսյանը բաց պահեց իր իր նստավայրի փակ դարպասները:

Քաղաքական որոշումներում սահմանափակ ներգրավվածությամբ նախագահն այս ընթացքում հասցրեց իմիջային այնպիսի կերպար ստեղծել, որով չիջավ մամուլի էջերից: Այս ընթացքում նախագահը չխորշեց իր քաղաքաքացիների համար բուրգերներ պատրաստել՝ խոստանալով, եթե չհավանեն՝ պատրաստ է, հրաժարական կտա: Հետո երեխաների հետ հասցրեց պաղպաղակ ուտել՝ անձամբ նրանց հրավիրելով: Երեկոյան ժամերին հասարակական վայրերում նախագահին առանց թիկնազորի՝ միայնակ զբոսնելիս հանդիպելն այլեւս հայ քաղաքացու աչքին արտառոց չի թվում: Սարգսյանը թոռնիկների հետ մասնակցեց շաբաթօրյակի էլ ու չխորշեց մաքրել այլոց գուցե թոռնիկների թափթփած աղբը:

Ու թեեւ, ըստ Սահմանադրության, Հայաստանի նախագահը հետայսու ընդամենը արարողակարգային գործառույթներ ունի ու քաղաքական որոշումներն այլեւս նրանը չեն, այս ընթացքում նախագահի պաշտոնական հանդիպումներն ու այցերը քաղաքական օրակարգից դուրս չեկան:


Իսկ նրա՝ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումը դարձավ համաշխարհային մամուլի թոփ նյուզը: Հենց Արմեն Սարգսյանն այսօր գիտի՝ արդյոք Բայդենը կառաջադրվի ԱՄՆ նախագահի թեկնածու:

0:00
0:00