ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-04-16 10:02:27
  • «Հայկական ժամանակ». ԱԺ հերթական քառօրյա, օրակարգ
  • «Առավոտ». Կառուցվածքը կարեւոր է, որակն՝ ավելի կարեւոր
  • «Ժողովուրդ». Կանխեց պարալիզացումը
  • «Ժամանակ». Նոր զարգացումներ


ԱԺ հերթական քառօրյա, օրակարգ

«Հայկական ժամանակ» օրաթերթն այսօր մեկնարկող Ազգային ժողովի հերթական քառօրյա նստաշրջանում բուռն քննարկումներ է կանխատեսում՝ ելնելով օրակարգում ընդգրկված հարցերից: Մասնավորապես՝ առաջիկա քառօրյայում խորհրդարանը կքննարկի կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքի՝ երկար քննարկված ու սպասված նախագիծը, որը պետական կառավարման ապարատում օպտիմալացումներ է նախատեսում՝ նախարարությունների միավորում եւ կրճատում։

Այնուհետեւ՝ սպասվում են Սահմանադրական դատարանի դատավորի եւ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրությունները։ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է Գոռ Հովհաննիսյանը, որին առաջադրել է նախագահ Արմեն Սարգսյանը։

Իսկ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի թեկնածուն էներգետիկ եւ բնական ռեսուրսների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանն է։ Այս երկու ընտրություններն էլ անցկացվելու են գաղտնի քվեարկությամբ։

«ՍԴ անդամի ընտրության հարցն ավելի խնդրահարույց է։ Հնարավոր է՝ «Իմ քայլը» խմբակցությունը կողմ չի քվեարկի նրա թեկնածությանը, քանի որ արդեն իսկ ակնարկել է, որ Հովհաննիսյանն իրենց համար ընդունելի թեկնածու չէ», -գրում է թերթը:

«ՍԴ անդամի ընտրության հարցն ավելի խնդրահարույց է։ Հնարավոր է՝ «Իմ քայլը» խմբակցությունը կողմ չի քվեարկի նրա թեկնածությանը, քանի որ արդեն իսկ ակնարկել է, որ Հովհաննիսյանն իրենց համար ընդունելի թեկնածու չէ», -գրում է թերթը:

Բացի այս հարցերից՝ ԱԺ այս նստաշրջանում տեղի կունենա նաեւ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2018 թվականի գործունեության ներկայացումը։

Կառուցվածքը կարեւոր է, որակն՝ ավելի կարեւոր

Այժմ, երբ արդեն կառավարության կառուցվածքի հստակեցման գործընթացը թեւակոխում է եզրափակիչ փուլ, «Առավոտ»-ը դրա հետ շաղկապված մեկ այլ խնդիր է կարեւորում՝ պետական համակարգի արդյունավետությունը եւ կադրերի մասնագիտական որակը: Այստեղ անհրաժեշտ են համարձակ, ոչ պոպուլիստական քայլեր:

Թերթի համոզմամբ՝ մասնագետներին միայն նյութապես շահագրգռելով հնարավոր չէ բերել պետական ոլորտ:

«Պատկերացնենք, որ Ազգային Ժողովը, ի հեճուկս պոպուլիստների բացականչությունների, բարձրացնում է պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը ու դարձնում դրանք մասնավոր հատվածում աշխատավարձերի հետ համադրելի: Մասնագետը ստանում է, պայմանականորեն ասած, 1 միլիոն դրամ եւ պատրաստ է դիմակայել աջից-ձախից հնչող քննադատություններին, որոնք ժողովրդավարական հասարակության անբաժանելի մասն են: Բայց արդյոք նա պատրա՞ստ է դիմանալ, երբ վերադասը վիրավորում է նրա արժանապատվությունը, երբ, առավոտյան, ինչպես ասում են ռուսները, «սխալ ոտից վերկենալով», «շեֆն» իր չպատճառաբանված զայրութը թափում է մասնագետի վրա, կամ պարզապես փորձում է ինքնահաստատվել՝ ստորադասին նվաստացնելով:

Սա այն պայմաններում, երբ մասնավոր հատվածում սեփականատերը, հակառակը՝ ջանքեր է գործադրում մասնագետին իր մոտ պահելու համար: Կարծում եմ՝ եթե չստեղծվեն բարենպաստ հոգեբանական պայմաններ, մասնագետները, միեւնույն է, պետական համակարգ չեն գնա: Բացի դրանից, նրանց պետք է «գայթակղել» նաեւ զանազան սոցիալական արտոնություններով՝ թոշակներով, բուժսպասարկմամբ, հանգստյան տների անվճար ուղեգրերով եւ այլն: Այո, նաեւ պարգեւատրումներով, որոնք, սակայն, պետք է լինեն թափանցիկ, հիմնավորված, անվիճելի»,-գրում է «Առավոտ»-ի խմբագիր Ա. Աբրահամյանը:

«Ծրարներով» պետական ծառայողներին հավելյալ աշխատավարձ տալը՝ նրա կարծիքով սխալ էր, Վրաստանի օրինակով «Սորոսի հիմնադրամից» կամ դրա անվան տակ Իվանիշվիլիի փողերով այդ ծառայողներին վարձատրելը նույնպես կասկածելի է համարում.

«Պետական պաշտոնյաների համար միակ «ճիշտ» աղբյուրը պետական բյուջեն է, հարկատուներիս փողերը: Դրանք, անշուշտ, պետք է հատկացնել խնամքով, անիմաստ չվատնել, բայց մյուս կողմից՝ չափսոսալ, եթե խոսքն արժեքավոր մասնագետների մասին է: Այդ մարդիկ էլ են «խնամք» պահանջում: Ոչ միայն նյութական»:

«Պետական պաշտոնյաների համար միակ «ճիշտ» աղբյուրը պետական բյուջեն է, հարկատուներիս փողերը: Դրանք, անշուշտ, պետք է հատկացնել խնամքով, անիմաստ չվատնել, բայց մյուս կողմից՝ չափսոսալ, եթե խոսքն արժեքավոր մասնագետների մասին է: Այդ մարդիկ էլ են «խնամք» պահանջում: Ոչ միայն նյութական»:

Կանխեց պարալիզացումը

Երեւանում գործող ավտոբուսների եւ միկրոավտոբուսների վարորդներն այսօր պետք է բողոքի ակցիա իրականացնեին` հրաժարվելով երթուղի դուրս գալ, սակայն Երեւանի քաղաքապետարանն այն կանխել է՝ գրում է «Ժողովուրդ»-ը:

Օրաթերթի հետ զրույցում Ուղեւորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը հայտարարել է. «Քաղաքն ամբողջությամբ պարալիզացվելու էր, սակայն քաղաքապետարանից առաջարկեցին հանդիպում, եւ մենք մեր ակցիան հետաձգում ենք: Ասել են. «Մենք պատրաստ ենք լսել ձեզ»: Իհարկե, չգիտենք, թե իրենց պատասխանները ինչպես կբավարարեն: Մենք ո՛չ այս քաղաքի բնակիչներին ենք թշնամի, ո՛չ էլ քաղաքապետարանի, բայց մենք արդեն 11 տարի է` կեսգնով մարդ ենք տեղափոխում: Չենք կարողանում տեղավորվել. ծախսերը շատ են»:

Թերթը նշել է, որ վարորդները դժգոհում են` պնդելով, որ իրենք չեն կարողանում այլեւս 100 դրամ ուղեվարձով երթուղի սպասարկել: «Ուղեվարձի բարձրացում չի նշանակում, որ ուղեվարձը պետք է վճարի ուղեւորը: Կառավարությունը կարող է սուբսիդավորել, կամ երթուղի սպասարկող ընկերությունների համար հնարավորություն ստեղծվի բենզինը ձեռք բերել շուկայականից էժան գնով, կամ էլ քաղաքապետարանը հարկատեսակները նվազեցնի կամ հանի»,- նկատել է Եղիազարյանը: Հանդիպումը տեղի է ունենալու այսօր առավոտյան:

Նոր զարգացումներ

«Ժամանակ»-ի տեղեկու­թյուններով՝ մետրոպոլիտենի գործով հետաքրքիր զարգացումներ են սպասվում: Այս օրե­րին իրականացվող քննության շրջանակում տասնյակ ան­ձինք են հարցաքննվել և շա­րունակում են հարցաքննվել:

«Ուշագրավ է, որ քննության շրջանակում հարցաքննվում են նաև անձինք, որոնք նախ­կինում են աշխատելմետրոպոլիտենում, քանի որ կաշառքը, չարաշահումները մետրոպոլի­տենում երկար տարիների դրսևորում են ունեցել: Օրի­նակ՝ 2017-ին մետրոպոլիտենի մի աշխատակից՝ Արթուր Խուրշուդյանը, ով հայտնի ընտրակեղծարար է և դատապարտ­վել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ լրատվամիջոցնե­րից մեկի լրագրողի մասնագի­տական գործունեությունը խո­չընդոտելու համար, 2017-ին մետրոյի գործով 500 ԱՄՆ դո­լար կաշառք վերցնելու համար ձերբակալվել էր, սակայն հետո շատ արագ նրան «մաքրել» էին: Չի բացառվում, որ ՀՀԿ-ական ընտրակեղծարարի վրայից կաշառքի դրվագի մաքրումը հենց այս գործի շրջանակում կրկին վեր հանվի: Նա նաև շատ ուշագրավ տե­ղեկություններ կարող է հաղորդել նախաքննական մարմնին»,-գրում է թերթը: