ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Արարատում կրքերը չեն հանդարտվում
2019-04-16 11:28:01

Արարատում կրքերը չեն հանդարտվում: «Արարատցեմենտ» գործարան տանող ճանապարհը փակ է, աշխատակիցները գիշերը դրսում են անցկացրել:

Երեկ երեկոյան նրանց առաջարկել են պատռել ու չեղարկել ծանուցագրերը, սակայն աշխատակիցները վստահ չեն ,որ մի քանի օր հետո նորից նույն խնդրի առաջ չեն կանգնի: Նրանք հանդիպում են պահանջում գործարանի սեփականատիրոջ՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ:

0:00
0:00

Ուրբաթ «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն 1000-ից ավելի աշխատակիցներին հայտնել էր աշխատանքից ազատման ծանուցագրեր բաժանելու մասին: Երեկ առավոտյան աշխատակիցները հրաժարվել էին վերցնել ծանուցագրերը, արտադրամասի պետերի մի մասն էլ հրաժարվել էր դրանք բաժանել աշխատակիցներին: Նրանք գործարան տանող ճանապարհը փակել էին՝ ի նշան բողոքի: Գործարանում զարգացումները հաջորդել էին ՀՀ կառավարության` ներկրվող ցեմենտի մաքսատուրքն ավելացնելու որոշմանը: