ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ինքնասպանության փորձը կանխվել է
2018-11-19 23:06:25

Այսօր երեկոյան արտակարգ դեպք է գրանցվել Երեւանում․ երկու տղամարդ «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն անցել են և սպառնացել են իրենց ցած նետել:

Քիչ առաջ Tert.am-ի հետ զրույցում ԱԻՆ մամուլի խոսնակ Սաթենիկ Ասիլյանը հայտնել է, որ ինքնասպանության դեպքը կանխվել է։

ԱԻՆ-ից հայտնում են, որ նոյեմբերի 19-ին, ժամը 20:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը:

Պարզվել է, որ երկու քաղաքացիներն անցել են կամրջի ճաղավանդակը: