ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ԾՐԱԳՐԵՐ
հաղորդավար՝ Նանա Թադևոսյան
Դասական երաժշտությունը և մենք
Հաղորդման նպատակն է ունկնդրին հաղորդակից դարձնելով դասական երաժշտության գանձարանի լավագույն նմուշներին, հաճելի դրական հույզեր, բարի, լավատեսական տրամադրություններ փոխանցել, որն էլ ի զորու է նպաստել ոչ միայն երաժշտական ճաշակի բարձրացմանը, այլև կրթել, հոգեբանորեն առողջացնել մարդկանց:
Երաժշտությունը լսարանին ավելի հասանելի և հետաքրքիր դարձնելու համար ծրագիրը ներկայացնում է ստեղծագործությունների մեկնաբանություններ, պարզաբանումներ, երաժիշտների ապրած ժամանակաշրջանի, կյանքի ու ստեղծագործության մասին ուշադրության արժանի փաստեր, դրվագներ, առավել խոսուն մանրամասներ նրանց մարդկային փոխհարաբերությունների, գործունեության վերաբերյալ:
Ճանաչողական արժեք ունեցող զվարճալի դեպքերը, զավեշտական պատմությունները, ժամանակակիցների հուշերն ու ասույթները գալիս են լրացնելու ունկնդրի պատկերացումները նրանց մասին, նաև ավելի լսելի դարձնելու հաղորդումը:
Խոսում ենք նաև դասական երաժշտության դերի, նշանակության, տարբեր ժանրերի, ոճերի, առանձնահատկությունների, մատուցման ձևերի, մի խոսքով այն ամենի մասին ինչը կօգնի ճանաչելու, սիրելու և կապվելու երաժշտության այդ միշտ արդիական տեսակի հետ:
PODCAST