ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Նախագահը կվերադառնա Բաղրամյան 26
2018-11-21 12:13:28

Բաղրամյան 26 շինությունը կվերադարձվի նախագահին: Այսօր այս մասին արտահերթ նիստում խորհրդարանն առաջին ընթերցմամբ, 55 կողմ քվեարկությամբ որոշում է կայացրել: Նախաձեռնությունը կառավարությանն է:  Գործադիր մարմնում կարծում են, որ վարչապետը երկրի կառավարումը կարող է իրականացնել մեկ նստավայրից, ուստի առաջարկվել էր համապատասխան փոփոխություն կատարել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում: Կառավարության անդամների հիմնավորումները խորհրդարանին ներկայացրել է արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը:

«Մենք կարծում ենք, որ պատմական նշանակություն ունեցող Բաղրամյան 26 շենքը, որը նախագծվել է 1951 թվականին, պետք է վերադարձնել հանրապետության նախագահին: Նա փոփոխված սահմանադրությամբ նաև հանրապետության գլուխն է և սահմանադրության իրականացումն ապահովող մարմինն է»,- ասել է փոխնախարարը:

Նրա կարծիքով՝ սա նաև ունի խորհրդանշական բնույթ: Շենքի նախագծի հեղինակը Մարկ Գրիգորյանն է, որը հեղինակել է նաև Հանրապետության հրապարակի Միությունների, ՀՀ Ազգային ժողովի շենքերը: 

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունիսի 28-ի կառավարության նիստում հայտարարել էր, թե հրաժարվելու է Բաղրամյան 26-ի նստավայրից՝ տեղափոխվելով Հանրապետության հրապարակ, Կառավարության գլխավոր մասնաշենք:

2018-ի հունվարին կառավարությունը որոշում ընդունեց, որ Հայաստանի հաջորդ նախագահի նստավայրը Բաղրամյան 26-ից տեղափոխվելու է Մաշտոցի 47, վարչապետի նստավայրը տեղակայվելու է Բաղրամյան 26-ում։

Օրինագիծը վերջնական ընդունման համար արագացված կարգով կրկին քվեարկության կդրվի, այլապես դրան անդրադառնալու հնարավորություն կունենա արդեն նոր ձևավորվելիք խորհրդարանը:

Տես Նաև՝