ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Բաժանորդագրվեք մեր նորություններին
Վերջին լուրերը
2018-08-07 14:39:21
Միջազգային
Թեհրանը կշարունակի «պահել իր խոսքը»՝ չնայած սահմանափակումներին
Ռուսաստանյան լրատվամիջոցները տեղեկացնում են , որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին արձագանքել է երկրի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների վերականգնման մասին Դոնալդ Թրամփի հրամանագրին: Նա ասել է, որ Թեհրանը կշարունակի «պահել իր խոսքը»՝ չնայած սահմանափակումներին: Իրանի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կզղջա, որ նոր պատժամիջոցներ է սահմանել: Ռոհանին նաև միասնության կոչ է արել մյուս երկրներին նոր տնտեսական սահմանափակումների ֆոնին: Ավելի վաղ հաղորդվել է, որ Միացյալ Նահանգները վերականգնել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների մի մասը: Պատժամիջոցները վերաբերում են Իրանի կառավարության բարձրաստիճան անդամներին, ինչպես նաև իսլամական պետությունից մի շարք ապրանքների արտահանմանն ու ներկրմանը: Ամերիկյան պատժամիջոցներն արգելում են գրաֆիտի, ալյումինի, պողպատի, ածուխի, ծրագրային ապահովման ներկրումն Իրան:
1 2 3