ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Դժբախտ պատահար «Շերեմետևո»-ում. հայ է զոհվել
2018-11-21 16:42:34

Ռուսաստանում ՀՀ դեսպանատունը հաստատում է, որ  Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել է ՀՀ քաղաքացի Եփրեմյան Ա.Գ.-ն (ծնվ. 1993 թ.)։

Դեսպանատան ֆեյսբուքյան էջում տեղադրած հաղորդագրության համաձայն, նրա ինքնությունը հաստատվել է` քաղաքացուն ՀՀ վերադառնալու համար տրամադրված վկայականի միջոցով։ ՌԴ քննչական կոմիտեից հայտնել են, որ շարունակվում են քննչական գործողությունները տեղի ունեցածի հանգամանքներն ու պատճառները պարզելու համար։



Նախօրեին Մոսկվա-Աթենք չվերթն իրականացնող ուղևորատար ինքնաթիռը Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում թռիչքուղու վրա մարդ է հարվածել։ Թռիչքուղում օդանավակայանի աշխատակիցները հայտնաբերել են տղամարդու դի։ Ըստ Ինտերֆաքսի, նրան արտաքսել էին Իսպանիայից հայրենիք՝ Մոսկվայում վայրէջքով։

Այժմ քննություն է տարվում՝ պարզելու, թե նա ինչպես է հայտնվել թռիչքուղու վրա եւ ինչ նպատակ է հետապնդել: Հայտնի է միայն, որ նրան օդանավից իջեցրել են՝ ինքնաթիռում ծեծկռտուք սարքելու պատճառով: