ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Երիտասարդներով ու լրագրողներով հարուստ ընտրացուցակները
2018-11-21 19:09:47

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

ԿԸՀ հրապարակեց արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի համամասնական ցուցակները։Ընտրապայքարի  են դուրս գալիս 11 քաղաքական ուժեր:

Այս 11 կուսակցություններից  ոչ բոլորն են հանրությանը հայտնի: Առնվազն 4-ը ձևավորվել են հենց ընտրություններից առաջ:  «Ռադիոլուրն» ուսումնասիրել է  ներկայացված ցուցակները ու պարզել, որ այս խորհրդարան գնում են հիմնականում երիտասարդները:

Թերևս «ամենաերիտասարդ» անվանակարգը կարող ենք շնորհել «Իմ  քայլը» դաշինքին: Դաշինքում ամենաերիտասարդ պատգամավորի թեկնածուն 1993 թ  ծնվածներ են, իսկ ամենատարեցը 1958 թ-ի: «Իմ քայլը» դաշինքը ներկայացրել է ամենամեծ՝ 183 հոգանոց ցուցակ։

Երբեմնի ամենամեծ կուսակցությունը՝ ՀՀԿ-ն  խորհրդարան է գնում 127 հոգանոց ցուցակով: Այս ցուցակում ընդգրկված են հիմնականում նախկին ու ներկա պատգամավորները, հասարական ու քաղաքական գործիչները ու  նաև գործազուրկները:

Ի դեպ՝ գործազուրկներ կան բոլոր ցուցակներում, բացառությամբ՝ «Ազգային  առաջընթաց» կուսակցության: ՀՅԴ համամասնական ցուցակում ընդգրկված են դարձյալ պատգամավորներ, համայնքի ղեկավարներ, ձեռնարկատերերԱյստեղ գերակշռում է  միջին տարիքը: Կուսակցությունը ներկայացրել է  152 հոգանոց ցուցակ


«
Մենք դաշինքը», որը ձևավորվեց ընտրություններից առաջ, 134 հոգանոց ցուցակով է գնում ընտրությունների։ Դաշինքի մաս  են կազմում «Հանրապետություն»  և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների ներկայացուցիչները: Նախորդ ընտրություններում  «Հանրապետությունը» մաս էր կազմում «Ելք»  դաշինքին «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների հետ: Եթե այս ընտրություններում «Ելքից» «Քաղաքացիական պայմանագիրը» մասնակցում է «Իմ քայլը» դաշինքով, ապա «Լուսավոր  Հայաստանը»   ընտրություններին գնում է միայնակ  157 հոգանոց ցուցակով:

Նախորդ խորհրդարանում  չհայտնված   «Հայկական  վերածնունդը» այս ընտրություններին  գնում է հին՝ «Օրինաց երկիր» անունով: ՕԵԿ- ը քաղաքական պայքարի է դուրս գալիս  միայնակ ու  132 հոգանոց ցուցակով, որտեղ դարձյալ գերակշիռ մաս են  կազմում  երիտասարդները

Իսկ հենց ընտրությունների նախաշեմին ձևավորած կուսակցությունները ներկայացրել են ավելի քիչ թվով թեկնածուների անուններ: Ամենափոքր՝ 81 հոգանոց ցուցակ ներկայացրել է «Քաղաքացու  որոշում»  կուսակցությունը:

Անհանգստանա՞լ, որ խորհրդարանի գերակշիռ մաս կկազմեն երիտասարդները՝ լսենք  քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանին.

«Եթե հաշվի առնենք, որ ապրիլյան պատերազմը հաղթեցին երիտասարդները, ապա ռիսկային չէ»:

Այս ընտրություններում լրագրող թեկնածուները եւս մեծ մաս են կազմումՏպավորություն է, որ լրագրողներին խորհրդարան մտնելու գաղափարը գրավել է, քանի որ լրագրող է նաեւ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Ըստ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի՝ լրագրողների մուտքը  խորհրդարան միայն դրական ազդեցություն կարող է թողնել.

«Ավելի լավ է լրագրողներ լինեն, քան 40 տարեկանում դիպլոմ առած ինժեներներ, իրավաբաններ կամ  55 տարեկանում ուրիշի գրած  թեկնածուական դիսերտացիաներ պաշտպանածներ»։  

Ընտրապայքարի են դուրս եկել ոչ միայն բարեկամներ, ազգականներ, անգամ նույն ընտանիքի անդամների, ամուսիններ։ Ընդ որում՝ տարբեր կուսացություններից առաջադրված։ Հայկական PR ասոցիացիայի  նախագահ Աստղիկ Ավետիսյանը ռեյտինգային ընտրակարգով Գեղարքունիքում առաջադրվել է  «Մենք» դաշինքով, իսկ նրա ամուսինը՝ Ատոմ Մխիթարյանը ԱՐԱԲԿԻՐ-ԴԱՎԹԱՇԵՆ-ԱՋԱՓՆՅԱԿ ընտրական տարածքում առաջադրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով: Մամուլը նրանց  կնքեց Սարոյան ամուսիններ անվամբ։

Ինչ է մտածում դրա մասին Աստղիկ Ավետիսյանը.  «Մեր ընտանիքը պարբերաբար կարծրատիպեր է կոտրում, սա խոսում է ազատական մոտեցումների մասին: Երկուսով էլ անկուսակցական ենք: Իսկ կուսակցություններում էլ  գաղափարական ընդհանրություն կան ու մենք Սարոյան ամուսիններ պարզապես չենք կարող լինել։

Պաշտոնական քարոզարշավը արդեն կմեկնարկի երկուշաբթի՝ նոյեմբերի 26 ին:

0:00
0:00