ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Երևանում բացվեց 2800 շիթ ունեցող շատրվաններով նոր այգի
2019-05-10 10:48:50

Երևանում բացվեց 2800 շիթ ունեցող շատրվաններով, բրոնզագույն արձանիկներով նոր այգի:

Երևանի 2800 ամյակին նվիրված այգում, որը գտնվում է Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հետնամասում, բարեկարգման աշխատանքերն իրականացրել է Երեւանի հիմնադրման 2800-ամյակի առիթով «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանի 2800 ամյակին նվիրված այգու բացմանը:

Այգու նախագծային աշխատանքները սկսվել են 2 տարի առաջ և տևել են 6 ամիս, իսկ բուն շինարարությունը՝ 1,5 տարի:

Այգու համար Հոլանդիայից բերվել են բարձրակարգ, 70 տեսակի 250-ից ավելի ծառեր: Քաղաքապետարանի թույլտվությամբ հատվել են մոտ 40 հին ծառեր: