ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվեց 11 մլն 109 հազար 633 դոլար
2018-11-23 10:35:54

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա՝ 21-րդ հեռուստամարաթոնն ավարտվել է. հիմնադրամին նվիրաբերվել է 11 մլն 109 հազար 633 դոլար։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի համաեվրոպական հեռախոսամարաթոնում, որը կայացել էր ավելի վաղ՝ նոյեմբերի 14-18-ին ընկած ժամանակահատվածում, Եվրոպայի հայությունը հանգանակել էր ընդհանուր առմամբ 1 մլն 242 հազար 460 եվրո:

«Հեռախոսամարաթոն-2018»-ը մեկնարկել էր Մարսելից՝ ընդգրկելով Թուլուզը, Լիոնը, Փարիզը: Այնուհետև ֆոնեթոնի էստաֆետը վերցրել էին Շվեյցարիայի, Գերմանիայի, Հունաստանի հայերը: Այս տարի հեռախոսամարաթոնի մասնակիցների թիվը ավելացել է 700-ով՝ հատելով 10 000-ի սահմանը:

Իսկ Լատինական ու Հյուսիսային Ամերիկաներում անցկացված ավանդական հեռախոսամարաթոններում Բրազիլիայի տեղական մարմինը հավաքել էր 30 000 ԱՄՆ դոլար: Տորոնտոյի «Հայաստան հիմնադրամ» կազմակերպությունն այս տարվա բարեգործական ճաշին հավաքել էր 1 մլն 300 հազար կանադական դոլար, որը համարժեք է 1 մլն ամերիկյան դոլարին:

Հեռուստամարաթոնի շրջանակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան այցելել է հիմնադրամի գրասենյակ: Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նա ՀՀ վարչապետի ֆոնդից հիմնադրամին է նվիրաբերել 1 մլն, իսկ իր անձնական միջոցներից՝ 500 հազար դրամ:

Այս հանգանակությունները գումարվելու են «Հեռուստամարաթոն-2018»-ի վերջնական արդյունքին:

«Եկեք արարենք միասին» խորագիրը կրող «Հեռուստամարաթոն-2018»-ի միջոցներով շարունակվելու են Արցախում իրականացվել խորքային հորերի հորատման և արևային ջրատաքացուցիչների տեղադրման ծրագրերը, որոնք սկսվել էին նախորդ տարվա՝ «Բերքառատ Արցախ» հեռուստամարաթոնի միջոցներով. իրականացվելու են նաև ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր Հայաստանում:

2017թ.-ին hեռուստամարաթոնի ընթացքում հավաքվել էր 12 մլն 505 հազար 456 դոլար։

Տես նաև՝