Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Նախազգուշացում Եգիպտոս մեկնողների համար
2019-05-15 18:48:58

Եգիպտոս մեկնող մեր համաքաղաքացիներին տեղեկացնում ենք, որ անձնական օգտագործման դեղեր տանելու համար անհրաժեշտ է հետևել որոշ կանոնների, որոնք սահմանել է Եգիպտոսի կառավարությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) դեղերի և դրանց պրեկուրսորների մուտքը Եգիպտոս խստիվ արգելվում է, իսկ որոշ դեղերի համար պահանջվում է թույլտվություն. պարտադիր է, որպեսզի առաջնային փաթեթավորումն ամբողջական լինի և հստակ երևա դեղի բաղադրությունը:

Երկիր մուտք գործելիս ցանկացած անձնական օգտագործման դեղ ստուգվում է Եգիպտոսի մաքսային բաժնի տեսուչների կողմից:

Միաժամանակ, ներկայումս օգտագործվող դեղերի մեծ մասը հասանելի են Եգիպտոսի դեղատներում և բժշկական հաստատություններում:

Եգիպտոսում շրջանառությունն արգելված դեղերի ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ: