ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
100-ամյա համալսարանի ահելներն ու ջահելները
2019-05-16 14:02:15

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Այսօր մայր բուհը նշում է ծննդյան 100-ամյակը ու ինչպես բոլոր հոբելյարները՝ ստանում շնորհավորանքներ:

Ինչպես են շնորհավորում.

Թող տարեց տարի ուսանողները շատանան:

Լսարաններից, պատերից ու դասախոսներից զգացվում ա, որ 100 տարեկան ա:

Տարիքը չենք զգում:

Թող երիտասարդ կադրեր շատ աշխատեն:

Քննությունների ձևերը թող փոխվեն:

Էս ձևով էլ մնա էլի լավ ա:

Թող տարեց տարի ուսանողները շատանան:

Լսարաններից, պատերից ու դասախոսներից զգացվում ա, որ 100 տարեկան ա:

Տարիքը չենք զգում:

Թող երիտասարդ կադրեր շատ աշխատեն:

Քննությունների ձևերը թող փոխվեն:

Էս ձևով էլ մնա էլի լավ ա:

Պետք է ասել, որ մեկդարյա «հոբելյարը» ուշադրության կենտրոնում էր դեռ տարեսկզբից: Նախ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի ու ԿԳՆ նախարար Արայիկ Հարությունյանի, հետո արդեն նույն ռեկտորի ու ՊՎԾ լիազորությունները դադարեցված պետ Դավիթ Սանասարյանի միջև հեռակա ու մոտակա վեճերը նախորդող ամիսներին համալսարանը տարբեր հարթություններում ուշադրության կենտրոնում պահեցին:

Ռեկտորին ուղղված բոլոր մեղադրանքներին հնչեց մեկ պատասխան՝ շինծու են։ Ֆեյսբուքում ի պաշտպանություն ԵՊՀ-ի ու ռեկտորի շատերը հանդես եկան «Ես համալսարանական եմ» ակցիայով, վիճեցին, հարցեր պարզեցին, գործը հասցրին դիվան բաշուն:

Արամ Սիմոնյանն ասաց, որ չի հեռանա զբաղեցրած պաշտոնից ու այդպես էլ արեց: Խոստացավ, անկախ ամեն ինչից, Մայր բուհի 100-ամյակը ըստ արժանվույն նշել:

«Անցյալ տարի Թբիլիսիի պետական համալսարանի 100-ամյակը նշվել է համապետական մակարդակով, նույնն այս տարի պատրաստվում են անել հարևան երկրում՝ նշելով Բաքվի պետական համալսարանի 100-ամյակը»:

«Մեր համալսարանի բոլոր ռեկտորներն էլ կարծում եմ մեծ գիտնականներ են եղել»:

Իսկ Երեւանի պետական համալսարանի առաջին ձեռագիր կանոնադրությունը կարելի է տեսնել մայր բուհի թանգարանում։

ԵՊՀ պատմության թանգարանի տնօրեն Հեղինե Գասպարյանի հետ անցնում ենք թանգարանով: Ձեռքիս համալսարանի առաջին ձեռագիր կանոնադրությունն է:

Համալսարանի կրթական գործունեությունն սկսվեց նշանավոր հայագետ Ստեփան Մալխասյանցի՝ 1920 թվականի փետրվարի 1-ի դասախոսությամբ։ Առաջին ուսումնական տարում համալսարանն ունեցավ մեկ՝ պատմալեզվաբանական ֆակուլտետ, 262 ուսանող և 32 դասախոս։

Հետո մեծացավ, դարձավ Մայր բուհ ու ծնունդ տվեց Հայաստանի բոլոր բուհերին։

Ու արդեն 100 տարի է զինանշան, հիմներգ, դրոշ «բնակիչներ» ու «կառավարիչներ», «զենք» ու «զինանոց» ունեցող գիտության այս «պետությունը» ապահովում է Հայաստանի Հանրապետության «գլուխների» լուսավորությունը:

0:00
0:00