ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ֆլեշմոբ Գյումրիում. մեկնարկել է ԵՊՀ 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքը
2019-05-16 14:35:37

ԵՊՀ հիմնադրման օրվա կապակցությամբ Գյումրիում և Երևանում տեղի են ունենալու մի շարք միջոցառումներ, որոնց մեկնարկը տրվել է Գյումրիի Վարդանանց հրապարակում ՝ ԵՊՀ ՈՒԽ-ի կողմից կազմակերպված ֆլեշմոբով:

Ուսանողները տարբեր ոճերի երաժշտության ներքո հանդես են եկել պարային կատարումներով՝ տոնական տրամադրություն փոխանցելով գյումրեցիներին և հրապարակում գտնվող զբոսաշրջիկներին:

Ուսանողները նաև համալսարանի 100-ամյա գործունեության մասին պատմող տեղեկատվական գրքույկներ են բաժանել անցորդներին:

1919 թ. մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում է ընդունել:

1920 թ. հունվարի 31-ին Ալեքսանդրապոլի (այժմ` Գյումրի) առևտրային դպրոցի շենքում մեծ շուքով կատարվել է Հայաստանի համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ինչպես հանրապետության ղեկավարները, այնպես էլ բազմաթիվ հյուրեր արտասահմանից: Համալսարանում դասերի մեկնարկը տրվել է նշանավոր հայագետ Ստեփան Մալխասյանցի` 1920 թ. փետրվարի մեկին կարդացած դասախոսությամբ: