Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Նիդեռլանդները՝ «Եվրատեսիլ-2019»-ի հաղթող
2019-05-19 03:10:11

Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում ավարտվեց «Եվրատեսիլ» երգի մրցույթի եզրափակիչ փուլը։ Երգի այս տարվա մրցույթի հաղթող ճանաչվեց Նիդեռլանդների ներկայացուցիչը՝ Դունկան Լորենսը իր Արկադե (Arcade) երգով։ Արկադեն ստացել էր 492 միավոր։ Երկրորդ տեղը զբաղեցրեց Իտալիայի ներկայացուցիչը՝ Soldi երգով (465 միավոր), իսկ երրորդ տեղում հայտնվեց Ռուսաստանը՝ Scream երգով (369 միավոր)։

Հայաստանը ներկայացնող երգչուհի Սրբուկը, որը ներկայացել է “Walking Out” երգով, չի անցել եզրափակիչ փուլ։

«Եվրատեսիլ 2019» մրցույթի առաջին կիսաեզրափակիչը կայացել էր մայիսի 14-ին, երկրորդ կիսաեզրափակիչը՝ մայիսի 16-ին, իսկ եզրափակիչ փուլը այսօր էր։