Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Վաղը հանդես կգամ կարևոր հայտարարությամբ․ Նիկոլ Փաշինյան
2019-05-19 19:02:17

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով․ «Վաղը՝ ժամը 12:00-ին, կհայտարարեմ Հայկական հեղափոխության՝ երկրորդ, ամենակարեւոր փուլի մեկնարկը: Ակնկալում եմ համաժողովրդական աջակցություն»:

Այս գրառումից շուրջ կես ժամ առաջ վարչապետը մեկ այլ գրառում էր արել՝ հայտնելով, որ վաղը հանդես կգա կարևոր հայտարարությամբ։

«Սիրելի հայրենակիցներ. վաղը հանդես կգամ կարևոր հայտարարությամբ՝ դատաիրավական համակարգում հաստատված իրավիճակի և այս ասպարեզում ևս ժողովրդի իշխանությունը հաստատելու մասին»: