ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
68 տոկոսը կքվերակի «Իմ քայլի» օգտին. հարցում
2018-11-23 18:51:39

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

 

Այսօր հրապարակվել է առաջին սոցհարցման արդյունքները, որոնք կապ ունեն առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ: Հարցումն իրականացրել է «Գելափ»-ի հայաստանյան գրասենյակը: Պահպանվել է հստակ մեթոդաբանությունը, հարցվել է 1111 քաղաքացի: Անճշտության +- 3 տոկոս է սահմանված:   

 

0:00
0:00

 

Այս պահի դրությամբ ընդամենը երկու ուժ է հավակնում հաղթահարել անցողիկ շեմը եւ դեկտեմբերի 9-ից հետո հայտնվել խորհրդարանում: «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի օգտին պատրաստվում է քվեարկել հարցվածների շուրջ 68, իսկ ԲՀԿ-ի օգտին ՝ 6.5 տոկոսից ավելին:

 

«Գելափ»-ի հայաստանյան գրասենյակը ավարտել է երկու փուլանոց հարցումների առաջին փուլը՝ ընտրություններից առաջ պարզելու ընտրողների տրամադրվածությունը: Իմանալով հայաստանյան հարցումների ավադույթները, նախ՝ շատ կարեւոր է իմանալ, որ այս հարցումը որեւէ պատվիրատու չունի:

Կազմակերպությունն իր նախաձեռնությամբ է իրականացրել հետազորությունը: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող 11 քաղաքական միավորից 9-ը չեն հավաքվել հարցվածների ձայների անգամ 2 տոկոսը:  

 

Իրականացված հարցման մեջ կա հետաքրքիր մի նրբություն: Մեծ է խուսափողական՝ «հրաժարվում եմ» կամ «դժվարանում եմ» պատասխաների տոկոսը:

 

Այս երկուսի գումարը միասին կազմում է շուրջ 20 տոկոս: Այստեղ արդեն խնդիր է, թե ընտրությունների օրը ուր է գնալու ձայների այդ զգալի հատվածը:

 

«Սովորաբար բաշխվում է հավասար: Բայց ես մտավախություն ունեմ, որ այս անգամ կարող է մի փոքր ուրիշ ձեւով բաշխվել, որովհետեւ կան կուսակցություններ՝ ասեն, որ ես իրանց կողմ եմ քվեարկելու, միգուցե այսօր «թրենդ»-ի մեջ չի»,- մեկնաբանում է «Գելլափ»-ի հայաստանյան ներկայացուցիչ Արամ Նավասարդյանը:  

 

:

 

Ակնհայտ է, որ սոցհարցումն ու քաղաքական ուժերի սպասելիքները արդեն կիսով չափ չհամընկան: Խորհրդարանի  գլխավոր ուժի եւ մեծամասնության առումով անհամաձայնություն չկա: Այս անգամ խորհրդարանի երկրորդ ուժի համար է թեժ պայքար ծավալվելու:

 

Գրեթե բոլոր ուժերը արդեն հասցրել են հայտարարել, որ մտնում են պայքարի մեջ քաղաքական հենց այդ հատվածը զբաղեցնելու համար: Այդպես համոզված են «Լուսավոր Հայաստան»-ում, Հանրապետականում, «Սասնա Ծռեր»-ում, «Մենք» դաշինքում:
 

Եթե բոլորը կանխատեսում են եւ հետազոտում, «Ռադիոլուր»-ը նույնպես այսօր փորձեց պարզել քաղաքացիների տրամադրությունները: Եթե մասնագիտական հարցումների ճշգրտությունը +- 3 տոկոս է, ապա մերը պարզապես հարցախույզ է առանց կոնկրետ մեթոդաբանության:

 

«Ռադիոլուր»-ի եւ «Գելափ»-ի հարցումների միջեւ կա մեկ ընդհանրություն: Հասարակությունը դեռեւս լավ տեղեկացված չէ: Մեր հարցման մեջ քաղաքացիները երբեմն նշում էին արդեն փաստացի լուծարված «Ելք» դաշինքը, իսկ «Գելափ»-ի հարցման դեպքում՝ նախընտրելի քաղաքական ուժի մասին խոսելիս քաղաքացիների զգալի՝ 6 տոկոսից ավելին նշել են, որ հավանում են նախընտրական ծրագրերը:

 

Սա շատ զարմանալի է, որովհետեւ «Գելափ»-ի հարցումն իրականացվել է նոյեմբերին, իսկ նախընտրական ծրագրերը դեռ նոր են հրապարակվելու: Հարցման հեղինակների ուշադրությունը հրավիրեցինք այս անհամապատասխանության վրա:

 

«Եթե դուք կարծում եք, որ մարդուն, երբ բուկլետը տալիս են, նա ընթերցում է դա … բացում է, նայում է, բովանդակության 10 տոկոսը կարդում է՝ թոշակները կբարձրացնենք եւ անվտանգությունը կբարձրացնենք: Այդքանը բավարար է համարում, չի էլ կարդում, բայց երբ հարցնում ես, ասում է՝ ծանոթ է ծրագրին: Ես ասեմ ավելին՝ ոչ թե ժողովրդին է պետք մեղադրել, խորը կասկածներ ունեմ, որ իրենք իրենց ծրագիրը կարդացել են: Այդ ծրագիրը հիմնականում կարդում է այն մարդը, որը գրում է այդ ծրագիրը եւ մի քանի կուռ կուսակցականներ, որոնք ուզում են կարդան՝ հասկանան իրենք ով են, ուր են գնում եւ ինչի են գնում»:

 

«Գելլափ»-ը նաեւ պարզել է, թե քաղաքացիների կարծիքով, որն է պետության առջեւ կանգնած ամենակարեւոր խնդիրը:
 

Գործազրկությունը, տնտեսական վիճակը, ցածր թոշակներն ու աշխատավարձերը ամենահաճախ տրված պատասխաններն են: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն ու արտաքին քաղաքականության խնդիրները ավելի քիչ է կարեւորվել: