ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Սկսվեց համաերեւանյան քայլերթը
2018-11-24 11:03:25

Վերջին տասնամյակների ընթացքում 2018 թվականն առաջին անգամ արտագաղթի փոխարեն կամփոփվի ներգաղթի ցուցանիշով: Այս մասին նոյեմբերի 24-ին համաերևանյան երթի ընթացքումի ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:


«Բոլոր մասնագետներն ասում են, և այս պահի տվյալներն էլ ցույց են տալիս, որ վերջին տասնամյակում առաջին անգամ մենք 2018 թվականը կամփոփենք ոչ թե արտագաղթով, այլ ներգաղթով: Սա առաջին անգամն է վերջին 15-20, գուցե 30 տարում: Հայ ժողովուրդն ազատ, հզոր և երջանիկ ապրելու է իր հայրենիքում»,-
Արմենպրեսի փոխանցմամբ ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իր հրավիրած երթով սկսվում է հեղափոխության մի նոր փուլ:

«Այսօր մենք ամփոփում ենք մարտի 31-ին սկսած քայլարշավի մի շատ կարևոր փուլ, բայց այսպիսով այսօր մենք սկսում ենք մի նոր, շատ ավելի երկար քայլարշավ, և այդ քայլարշավը էստաֆետով փոխանցվելու է կառավարությունից կառավարություն, սերնդից սերունդ: Այդ քայլարշավը նվիրված է հայ ժողովրդի հավերժությանը, Հայաստանի պետականության, Հայաստանի Հանրապետության հավերժությանը:


ՀՀ
վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 21-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում հայտնեց նոյեմբերի 24-ին համաերևանյան երթ անելու մասին: Նիկոլ Փաշինյանընշել էր, որ երթը մեկնարկելու է Նոր Նորքից և անցնելու էԵրևան քաղաքի բազմաթիվ փողոցներով:

Երթուղին հետևյալն է.

Նոյեմբերի 24-ին` ժամը 10.00-22.00 Նոր Նորքի 6-րդ զանգվածից՝ Դավիթ Բեկի 286 – Գայի պողոտա – Ռուբինյանց փողոց – Դավիթ Անհաղթի փողոց – Կոմիտասի պողոտա – Վ. Վաղարշյան փողոց – Դավթաշենի կամուրջ – Եղվարդի խճուղի – Լենինգրադյան փողոց – Սեբաստիայի փողոց – Րաֆֆու փողոց – Բագրատունյաց պողոտա – Արշակունյաց պողոտա – Քրիստափորի փողոց – Տ. Մեծի պողոտա – Հանրապետության հրապարակ:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելուց հետո նման քայլերթ կազմակերպել էր օգոստոսի 17-ին՝ «այնպես ինչպես անում էինք «թավշյա հեղափոխության» օրերին»։

Քարոզարշավի վերջին օրը դեկտեմբերի 7-ն է։ Դեկտեմբերի 9-ին կայանալու են ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները։