ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Երկրի զարգացման կախարդական փայտիկը. «Իմ քայլի» քայլերթը՝ Երեւանում (լրացված)
2018-11-24 14:25:36

Լրացված է՝ 16:22

Հատված «Ռադիոլուրի» ժամը 16:00-ի թողարկումից (ձայնագրություն)

0:00
0:00

 

Տեղադրված է՝ 14:25

Երկրի զարգացման կախարդական փայտիկը գտնված է՝ ասել է Նիկոլ Փաշինյանը՝ Երեւանում այսօր անցկացվող քայլերթի ժամանակ լրագրողների հետ զրույցում։ Այն, որ վարչապետը շրջում է փողոցում եւ ողջունում ժողովրդին եւ ժողովուրդը՝ վարչապետին, արդեն ցույց է տալիս դա՝ շեշտել է նա։ Զրույցի ժամանակ նշել է, որ ընտրվող խորհրդարանը լինելու է լեգիտիմ, ընտրություններին հաջորդելու է տնտեսական հեղափոխությունը, ստեղծվել են տնտեսական գործունեության հավասար պայմաններ, ինչի արդյունքում աշխատավարձերն ու թոշակներն աստիճանաբար ավելանալու են։

Ընտրությունների մասին

Խորհրդարանն ընտրվելու է եւ գործելու ամբողջ ժամկետով, Երեւանում այսօր անցկացվող քայլերթի ժամանակ լրագրողներին ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նա պնդել է, որ դեկտեմբերի 9- ի ընտրությունները լինելու են ազատ, արդար եւ թափանցիկ։ Նշել է, որ միջազգային կառույցներն էլ են արձանագրել, որ Հայաստանում հեղափոխությունից հետո խոսքի ազատությունը բարձրագույն մակարդակի է եւ այս պայմաններում ընտրված խորհրդարանը լինելու է լեգիտիմ։

Տնտեսական հեղափոխության մասին

Տնտեսական հեղափոխության գլխավոր կոմպոնենտը, ըստ Նիկոլ Փաշինյանի, այն է, որ քաղաքացիների համար երկրում ստեղծված են տնտեսական գործունեության ընդարձակ հնարավորություններ։ «Մեր կոչն է, որ մեր քաղաքացիներն օգտվեն այդ հնարավորություններից»,- ասել է նա։ Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ հավասար աշխատանքից հնարավորություններ են ստեղծվել եւ խոշոր, եւ միջին, եւ փոքր, եւ միկրոբիզնեսի համար։ «Հարստացեք եւ հարտացրեք»,- կոչ է արել նա։ Փաշինյանը պնդել է, որ երկրի զարգացման կախարդական փայտիկն աշխատանքն է։ «Մենք հավատում ենք, որ մեր ժողովուրդն ունի բացառիկ տաղանդ եւ ստեղծում ենք հնարավորություններ այս օգտագործելու համար»։

Տնտեսական խնդիրներին անդրադառնալով նշել է, որ նախատեսվում է Մերձավանում բացել կենցաղային տեխնիկայի արտադրություն, Շիրակի մարզում՝ տեքստիլի։

Նաեւ անշարժ գույքի շուկայում աննախադեպ աշխուժություն է, եւ այսպես շարունակվելու դեպքում շինարարության նոր վերելք է սկսվելու եւ այն նշմարվում է՝ ասել է Փաշինյանը։ Երբ հանքարդյունաբերությունը բերենք պատշաճ մակարդակի, տնտեսության հեղափոխական փուլ է մտնելու՝ կարծում է Փաշինյանը։

Աշխատավարձերի եւ թոշակների մասին

Եկամտահարկի իջեցման արդյունքում 2019- ին 350 հազար մարդու աշխատավարձ բարձրանալու է՝ ասել է Նիկոլ Փաշինյանը։ Նշել է, որ այս տարվա հուլիսի 1-ից 206 հազարի աշխատավարձ արդեն բարձրացել է։ Աշխատավարձի աճ է նախատեսվում նաեւ պետական հիմնարկներում արդյունավետության բարձրացման արդյունքում։ Բնապահպանության նախարարի պաշտոնակատարը վարչապետի պաշտոնակատարին հայտնել է, որ արդյունավետության բարձրացման արդյունքում 30-50 տոկոսով ավելացել է անտառապահների աշխատավարձը։

2019 թվականին աղխատության նիշից ցածր թոշակ եւ նպաստ չի լինելու՝ պնդել է Նիկոլ Փաշինյանը։ 85 հազար մարդու թոշակ եւ նպաստ արդեն ավելացել է՝ ասել է նա։