ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
9 ժամ 25 րոպե տեւած քայլերթն ավարտվեց․ ո՞րն էր երթի խորհուրդը
2018-11-24 20:12:29

Քիչ առաջ Հանրապետության հրապարակում ավարտվեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի համաերևանյան երթը, որն սկսվեց առավոտյան 1000-ից Նոր-Նորքի 6-րդ զանգվածից։ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հայտնեց, որ երթը տեւել է 9 ժամ 25 րոպե։

Հանրապետության վարչապետի պաշտոնակատարը իր ամփոփիչ ելույթում երթի մասնակիցներին եւ հրապարակում հավաքվածներին շնորհակաություն հայտնեց «այս աննախադեպ երկար երթն իր հետ անցնելու համար»։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ քայլերթի մասնակիցները մեկ օրում անցել են 37,5 կմ։ 

Խոսելով քայլերթի խորհրդի մասին, Փաշինյանն ասաց․

«Այս ճանապարհը, որ մենք անցնաք եւս մեկ անգամ ցույց տվեց, որ «մեր կամքը ամուր է քարից էլ, եւ մեր հոգին հանձնվել չգիտի»։

Երկրորդ խորհուրդը, ըստ էության, քավության ճանապարհ էր, որովհետեւ մենք արդեն 6 ամիս առաջնորդում ենք Հայաստանը իշխանության կարգավիճակով, եվ սա քավության երթ էր՝ թույլ տրված հնարավոր սխալների համար։

Սա նաեւ յուրօրինակ ուխտագնացություն էր Երեւանի փողոցներում։ Այս ուղտագնացությամբ ցույց տվեցինք մեր հավատարմությունը մեր ժողովրդին։ Մեզ ոչինչ չի ստիպի հրաժարվել այդ ճանապարհից»,- ասաց Փաշինյանը։

Նա հայտարարեց, որ այսօրվանից Հայաստանում սկսվում է ժողովրդական, ոչ բռնի, թաշվշա տնտեսական հեղափոխություն։

«Այսօրվանից Հայաստանում սկսվում է ժողովրդական, ոչ բռնի, թաշվշա տնտեսական հեղափոխություն որի արդյունքներով Հայաստանը իսկապես դառնալու է տնտեսապես զարգացած, բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, բարեկեցիկ երկիր, երջանիկ եւ ազատ մարդկանց երկիր»,- եզրափակեց իր խոսքը Նիկոլ Փաշինյանը։

Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ընտրություններից հետո նախարարների հնարավոր փոփոխությանը վերաբերող հարցին, Փաշինյանը հայտնել է, որ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ու Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կշարունակեն պաշտոնավարել։

Երկրի զարգացման կախարդական փայտիկը. «Իմ քայլի» քայլերթը՝ Երեւանում (լրացված)

Սկսվեց համաերեւանյան քայլերթը