Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մշակութային համագործակցություն՝ Հայաստանի եւ Իտալիայի միջեւ
2019-05-23 19:42:13

Մայիսի 24-ին Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում փոխըմբռնման հուշագիր կկնքվի Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի (Հայաստան) և Մոնոպոլիի «Սուդեստիվալի» (Իտալիա) միջև: Հուշագրով կողմերը մտադիր են սկսել կանոնավոր մշակութային համագործակցություն և փոխանակում:

Հուշագիրը կստորագրեն Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը և «Սուդեստիվալի» գեղարվեստական ղեկավար Միկելե Սուման:

Մայիսի 22-25-ը Հայաստանում Եվրոպայի օրվա շրջանակում անցկացվում է «Սուդեստիվալ» իտալական ֆիլմերի փառատոնը, որն արդեն երկրորդ անգամ, շնորհիվ ՀՀ-ում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի, հյուրընկալվում է Հայաստանում:

Փառատոնի շրջանակներում անցկացվում են վարպետության դասեր անվանի իտալացի սցենարիստ Սալվատորե Դե Մոլայի կողմից, ինչպես նաև ցուցադրվում են ժամանակակից իտալական ֆիլմեր։