Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Եկել ենք ասելու՝ լրջացե՛ք. ՀՅԴ հանրահավաքն ավարտվեց
2019-05-23 20:41:04

Երևանի Ազատության հրապարակում քիչ առաջ ավարտվեց ՀՅԴ հրավիրած հանրահավաքը: Ելույթով հանդես է եկել ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը: Նա  հայտարարել է, որ իրենք անելու են ամեն բան եւ թույլ չեն տալու, որ երկրում մեկ կարծիք տիրի:

«Մենք նորից գալիս ենք ասելու` թույլ չենք տա, որ անկախ Հանրապետության հռչակումից 100 տարի հետո, երբ նշում ենք այդ պատմական օրը, գալիս ենք ասելու՝ մեր երկրում ջրբաժանները շատ շատացել են: Անցնող ամիսներին այդ ծուխը կար, որ պարտադիր պետք է լինի մեկ կարծիք: Եվ դրա համար եկել ենք ասելու` լրջացե´ք»,- ասել է Մանուկյանը:

Ելույթ ունեցան նաեւ Հայ Յեղափոխական Դաշնակցության նախաձեռնած հանրահավաքում ելույթով հանդես եկավ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը, Իշխան Սաղաթելյանը, Արմեն Ռուստամյանը: Նրանք խորհրդանշական դեղին քարտեր բաժանեցին հանրահավաքի մասնակիցներին՝ ասելով, որ սա կառավարությանն ուղղված դեղին քարտ է, եւ որ ՀՀ քաղաքացին ցանկացած պահի կարող է դեղին քարտ ցույց տալ կառավարությանը:

«Լրջացե՛ք  եւ ստանձնե'ք ազգային իշխանություններին վայել` ձեզ բաժին հասած հանձնառությունը, ապա թե` ոչ, այս դեղին քարտերը մի օր կարմիր կդառնան»,- իր ելույթում ասաց Արմեն Ռուստամյանը:

ՀՅԴ-ն հանրահավաք անցկացնելու մտադրության մասին հայտարարել էր երեք օր առաջ: Հանրահավաքի անցկացման նպատակը Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների քննարկումն է: Խոսքը վերաբերում է երկրում դատաիրավական համակարգի հետ կապված հարցերին:

Հանրահավաքի կարգախոսն է՝ «Զարգանալու ենք չզիջելով, լրջացե´ք»: Ի դեպ, հանրահավաքին մասնակցում են նաեւ հանրապետական կուսակցության նախկին պատգամավորներ, «ԱդեկվաԴ» նախաձեռնության խմբի անդամներ, նախկին պաշտոնյաներ:

Տես նաեւ՝

Դաշնակցությանը չեն վստահում, բայց հանրահավաքի գնում են