ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Լեհաստանը՝ Մանկական Եվրատեսիլի հաղթող. Հայաստանը 9-րդն է
2018-11-25 22:00:46

«Մանկական Եվրատեսիլ-2018» երգի հեղինակավոր միջազգային մրցույթում, որն  անցկացվեց նոյեմբերի 25-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, հաղթեց Լեհաստանը ներկայացնող Ռոքսանա Վեգիլը «Anyone i want to be» երգով:

Մրցույթի հայաստանյան մասնակից Լևոնը, ով ներկայացավ «L.E.V.O.N» երգով, ժյուրիի և առցանց քվեարկության արդյունքում զբաղեցրեց իններորդ հորիզոնականը:

Մանկական Եվրատեսիլն անցկացվել է Մինսկում:

Մրցույթի հայաստանյան մասնակցի երգի հեղինակն էր Արտեմ Վալտերը:

Նախորդ տարվանից միջազգային մրցույթի քվեարկության կարգում կարևոր փոփոխություններ էին տեղի ունեցել: Ըստ նոր կարգի՝ մասնակից երկիրը առցանց քվեարկության միջոցով կարող էր քվեարկել նաև իր պատվիրակի օգտին: Քվեարկությունը մեկնարկել էր նոյեմբերի 23-ից jesc.tv կայքում, որտեղ հնարավոր էր դիտել բոլոր  մասնակիցների ելույթների նախնական տարբերակները: Հեռուստադիտողը ելույթը դիտելուց հետո հնարավորություն ուներ միաժամանակ քվեարկել 3, 4 կամ 5 մասնակցի օգտին: