Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Անկախության երեք շենքերը
2019-05-25 15:52:48

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Հայաստանի Առաջին Հանրապետության 101-րդ ամյակին ընդառաջ «Ռադիոլուրը» Թիբլիսիից Երևան անցել է այն նույն ճանապարհով, որով անցել է Առաջին Հանրապետության կառավարությունը՝ 1918-ին:

Երեք շենքեր, որոնք առանցքային դեր են ունեցել Հայաստանի անկախության կայացման գործում: Մեկը՝ Թիֆլիսում, երկուսը՝ Երևանում:

Շատերը հիշում են, թե ինչպես ընթերցվեց Հայաստանի 3-րդ Հանրապետության հռչակագիրը: Այդ պատմական որոշումն ի լուր աշխարհի հայտնեց Գերագույն խորհրդի պատգամավոր Արամ Մանուկյանը, նրան էր վիճակված:

«Պատմականության հոտ կար: Էկա, սկսեցի, հուզմունքը սպանում էր»,- ասում է նա:

Հայաստանի առաջին եւ երրորդ հանրապետություններն իրար կապողը հենց Արամ Մանուկյան անունն էր։ Առաջին հանրապետության հիմնադիրներից Արամ Մանուկյանը 1918- ի տագնապալի օրերին Երեւանում՝ Հայաստանում էր, ի տարբերություն կառավարության անդամների։

Ե՞րբ, որտե՞ղ եւ ինչպե՞ս Հայաստանը հռչակեց իր անկախությունը

Իսկ ինչպե՞ս է ընդունվել Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակագիրը: Եթե հավատանք դասագրքերին, ապա այն տեղի է ունեցել Թբիլիսիում՝ Վորոնցովյան պալատի դահլիճներից մեկում:

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտորնական պողոտաներից մեկը գրող Շոթա Ռուստավելիի անունն է կրում: Հենց այս փողոցի վրա եմ ես ու հենց այս փողոցի վրա գտնվող Վորոնցովի պալատում է հռչակվել Հայաստանի Առաջին Հանրապետության անկախությունը: Պալատը գտնվում է Վրաստանի խորհրդարանի շենքի հարևանությամբ, մյուս կողմում՝ Վրաստանի Առաջին Հանրապետության այգին է:

Այս շենքը Թբիլիսիի ամենահայտնի կառույցներից մեկն է, որը կառուցվել է 1868 թվականին ռուսական կայսրի՝ Կովկասյան փոխարքա Միխաիլ Վորոնցովի կողմից:

Այս շենքում 1917 թվականին գործում էր Անդրկովկասյան Ֆեդերացիայի կառավարությունը:

Այդ դահլիճի մուտքի մոտ մեկ տարի է, ինչ հուշատախտակ կա՝ բացումը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է արել:

Հենց այդ հուշատախտակի մոտ Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի պատասխանատու Հարություն Հայրապետյանն է պատմում:

Հայաստանի Առաջին Հանրապետությունը հռչակվեց Հայաստանի տարածքից դուրս:

Հայաստանի Առաջին Հանրապետությունը հռչակվեց Հայաստանի տարածքից դուրս:

Հիմա փորձենք հասկանալ, թե ինչպիսին է եղել այդ՝ Առաջին Հանրապետության հռչակագիրը: Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» գրքում կարդում ենք հաղորդագրություն բառը: Այսինքն՝ դա ըստ էության հռչակագիր չէր, այլ հաղորդագրություն: Փորձենք ճշտել եզրույթը Հարությունի հետ:

Ինչպես տեսանք, դա հռչակագիր չէր, այլ հայտարարություն:

1918 թվականի հուլիսին Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակում էր «նստել» Թբիլիսիում: Պետք էր շարժվել Երևան:

Ե՞րբ և ո՞ր կայարան հասավ Հայաստանի կառավարությունը

Անկախության հռչակումից մեկ ամիս անց կառավարության կազմի հետ սկսեց քննարկվել Հայոց ազգային խորհրդի Երեւան տեղափոխվելու հարցը. Հովհաննես Քաջազնունին պնդում է անհապաղ մեկնելու պահանջը՝ ասելով, որ «ինչ էլ որ լինի, թեկուզ կառավարությունը գերի ընկնի, սպանվի, պետք է գնալ»։

Ի վերջո որոշվում է՝ հուլիսի 17-ին շարժվել Երևան:

Ի վերջո որոշվում է՝ հուլիսի 17-ին շարժվել Երևան:

Թվում էր, թե վերջապես կայացել է պատմական որոշումը, եւ այլեւս խոչընդոտներ չեն լինի:

Բայց հուլիսի 16-ի գիշերը, երբ Երեւան մեկնող խումբը ավտոմեքենաներով պետք է շարժվեր Աղստաֆա, վրացական կառավարության ներկայացուցիչները թույլ չեն տալիս տանել մեքենաները՝ պատճառաբանելով, թե դրանք Վրաստանի սեփականությունն են։

Սկսվում են երկար ու ձիգ բանակցություններ, եւ միայն լուսադեմին գնացքը շարժվում է դեպի Երևան:

Բայց ո՞ր կայարան է ժամանում Քաջազնունու գլխավորած պատվիրակությունը: Դա ներկայիս Սասունցի Դավիթ կայարանը չէր: «Անծանոթ Երևան» հաղորդաշարի հեղինակ Մարկ Գրիգորյան:

Այստեղ կարելի է տեսնել կայարանի տախտակամածն ու գնացքների երկաթգծերը: Հենց այստեղ է ժամանակ Հովհաննես Քաջազնունու գլխավորած կառավարությունը:

Հայաստանի Առաջին Հանրապետությունը երկար կյանք չունեցավ. 1920 թվականի նոյեմբերին կարմիր բանակը մտավ Հայաստան: Կառավարության անդամներից յուրաքանչյուրն ունեցավ իր ճակատագիրը:

Ինչպե՞ս գնալ վարչապետ Քաջազանունու երեւանյան տուն

Հայաստանի առաջին վարչապետի մասին մեր տեղեկությունները կցկտուր են: Հայտնի է, որ խորհրդային կարգերի հաստատումից հետո 1921 թվականին Քաջազնունին հաստատվեց Ռումինիայում՝ Բուխարեստում: Սակայն 1924 թվականին վերադարձավ Երևան և 1937-ին ձերբակալվեց:

13 տարի, մինչև իր մահը Քաջազնունին ապրեց Երևանում: Բայց որտե՞ղ: Այս հարցի պատասխանը գտել եմ ինքս, երբ «Անծանոթ Երևան» հաղորդաշարի ընթացքում հաղորդում էինք պատրաստում Պուշկին փողոցի մասին: Արխիվային փաստաթղթերի հետ աշխատանքի ժամանակ հանկարծ գտա, որ Պուշկին 2 հասցեում ապրել է Հովհաննես Քաջազանունին:

Սախարովի հրապարակի ու Պուշկին փողոցի խաչմերուկում եմ՝ Պուշկին 2 հասցեում: Այստեղ է մինչև ձերբակալվելն ապրել առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին:

Շենք մտնել հնարավոր չէ, մուտքը փակ է: Չնայած շենքն էլ կիսաքանդ է:

Հովհաննես Քաջազնունին մասնագիտությամբ ճարտարապետ էր:

Հովհաննես Քաջազնունին մասնագիտությամբ ճարտարապետ էր:

Առաջին Հանրապետության հետ կապ ունեցող շենքերն իհարկե այս երեքը չեն, բայց ես ընտրեցի այն երեքը, որոնց մասին տեղեկությունները քիչ են կամ չկան։

Առաջին Հանրապետությունը կարճ կյանք ունեցավ, ինչպես ցավոք, շատ հաճախ, մեր հիշողությունն է:

0:00
0:00