ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Դեմքեր
Գևորգ Մելիքյան
«Ստատուս Քվո» հաղորդման հեղինակ և վարող

Գևորգը ՀՀ արտաքին քաղաքականության, ԼՂ հակամարտության, ԵՄ և Թուրքիայի կովկասյան քաղաքականության, և անվտանգության հարցերի մասնագետ է և Հայաստանյան վերլուծական և փորձագիտական դաշտի որակյալ ներկայացուցիչներից մեկը։ Գերազանցությամբ ավարտել է Բրյուսովի անվ. պետ. լեզվ. համալսարանի ֆրանսերենի և անգլերենի բաժինը, իսկ 1997-2000թթ. աշխատել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում՝ որպես քարտուղար-թարգմանիչ: 2002-2005թթ. աշխատել է Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայում՝ որպես ֆրանսերենի ամբիոնի վարիչ: 2005թ. 6 ամսվա պրակտիկա է անցել Ստրասբուրգում ԵԽԽՎ քարտուղարությունում: 2006-2007թթ. աշխատել է վաշինգթոնյան Carnegie Endowment-ում, իսկ 2009-2010թթ. միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում է ստացել ԱՄՆ, Օհայոյի պետ. համալսարանից՝ ավարտելուն պես աշխատելով վաշինգթոնյան CSIS վերլուծական կենտրոնում: 2011-2017թթ. աշխատել է Դանիայում և Նորվեգիայում ՀՀ դեսպանատանը (ոչ մշտական բնակությամբ)՝ որպես դեսպանի արտահաստիքային օգնական: Ներկայում հեռակա սովորում է ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի քաղաքագիտության բաժնի 2-րդ կուրսի ասպիրանտուրայում: Փայլուն տիրապետում է անգլերենին, ֆրանսերենին և ռուսերենին: