ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ԾՐԱԳՐԵՐ
հաղորդավար՝ Գևորգ Մելիքյան
Ստատուս Քվո
«Ստատուս Քվո» քաղաքական վերլուծական հաղորդաշարը եթեր է հեռարձակվում աշխատանքային ամեն օր՝ բացի հինգշաբթի օրերից, երեկոյան ժ.19-00, հիմնականում ուղիղ եթերի ռեժիմով: Հաղորդաշարը միտված է հասարակության տարբեր շերտերին վերլուծական և փորձագիտական, սակայն մատչելի լեզվով և մատուցմամբ մանրամասներ ներկայացնել Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությանը վերաբերող հարցերի և խնդիրների շուրջ: Ընտրված է փորձագիտական բանավեճի ձևաչափը, որը հնարավորություն է տալիս հրավիրված փորձագետին և հաղորդման հեղինակին՝ մեկ այլ փորձագետի, մասնագիտական քննարկում ծավալել ուղիղ եթերում ամենաարդիական թեմաների շուրջ: Հաղորդաշարի առանձնահատկությունն այն է, որ ռադիոունկնդիրները կարող են ուղիղ հեռախոսակապի օգնությամբ մասնակից լինել քննարկմանը հարցերով, դիտարկումներով կամ մեկնաբանություններ անելով:
Podcast