ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կերչի նեղուցը՝ ռուս-ուկրաինական բախման թատերաբեմ
2018-11-26 19:05:30

Մառլենա Հովսեփյան
«Ռադիոլուր»

Այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի՝ քննարկելու ռուս-ուկրաինական հարաբերություններում վերջին զարգացումները: Կիևն ու Մոսկվան մեղադրանքներ են փոխանակում, մեղադրելով միմյանց սադրանքի մեջ:

Պաշտոնական Կիևի մեկնաբանությամբ նախօրեին Սև ծովում, Կերչի նեղուցում Ռուսաստանի ուժերը հարձակվել են ուկրաինական երեք ռազմական նավերի վրա: Ռուսաստանի ուժերը կրակ են բացել, ինչի հետևանքով ուկրաինացի վեց զինվորական է վիրավորվել: Իր հերթին Մոսկվան հայտարարում է, որ նոյեմբերի 25-ին Սև ծովում Ռուսաստանի տարածքային ջրերում առգրավվել են Ուկրաինայի ռազմածովային նավատորմի 3 նավեր, որոնք խախտել էին սահմանը։ Նավերը և ուկրաինացի նավաստիները կալանված են:

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն այսօր առավոտյան հայտարարել է  երկրում ռազմական դրություն հայտարարելու մտադրության մասին, քիչ առաջ հայտնի դարձավ, որ համապատասխան հրամանագիրն արդեն ստորագրված է: Ռազմական դրությունը կգործի 60 օր՝ նոյեմբերի 26-ից մինչև 2019-ի հունվարի 26-ը: Ռազմական դրությունն ուժի մեջ կմտնի Գերագույն ռադայում հավանություն ստանալուց հետո: Գլխավոր շտաբին նաև հանձնարարվել է կազմակերպել մասնակի զորակոչ: Միաժամանակ Պյոտր Պորոշենկոն դիմել էր ՌԴ ղեկավարությանը՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել ուկրաինացի նավաստիներին: Նա մեղադրել է Ռուսաստանին միջազգային իրավունքի նորմերը խախտելու մեջ:


ՆԱՏՕ
-ն կողմերին զսպվածության կոչ է արել:Եվրամիությունն իր հերթին հորդորել է Ռուսաստանին վերականգնել նավարկությունը Կերչի նեղուցում ամբողջ ծավալով: Գերմանիան կոչ է արել Մոսկվային և Կիևին ձեռնպահ մնալ հետագա սրացումից:

Կիև-Մոսկվա հարաբերություններում երեկվանից սկիզբ առած էսկալացիան «Ռաիդիոլուրի» ունկնդիրների համար այսօր մեկնաբանել են ուկրաինացի և ռուսաստանցի քաղաքագետները:  Ուկրաինայի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Եվգենի Մագդայի համար տեղի ունեցածի պատճառն այնհայտ է՝ Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությունը:

Մինչդեռ ռուսաստանցի քաղաքագետ, Մոսկվայի պետական համալսարանի դոկտորանտ Եվգենի Կոլյադինը կարծում է, որ Կիևին այս ստրացումը ձեռնտուր էր ներքաղաքական պատճառներով՝ երկրում սպասվող ընտրությունների համատեքստում:

0:00
0:00

Հատված Ռադիոլուրի 18.00-ի եթերից