ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կենդանաբանական այգու հերթական «զոհը»
2018-11-26 20:56:55

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Երևանի կենդանաբանական այգու երկու կոկորդիլոսներից մեկին այսօր առավոտյան գտել են անկած վիճակում։ Վերջին 13 օրում կենդանաբանական այգում սա կենդանու անկման երկրորդ դեպքն է։ Նոյեմբերի 13-ին անկած զեբրի թունավորման կասկածները հաստատվել էին փորձաքննության արդյունքներով. կենդանուն թունավորել էին մկնդեղով։ Ո՞րն է կոկորդիլոսի անկման պատճառը՝ դեռ հայտնի չէ։

«Կենդանու անկման պատճառը կհայտնենք դիահերձումից և համապատասխան լաբորատոր փորձաքննություններից հետո: Այս պահին կենդանաբանական այգին ոչ մի լրացուցիչ տեղեկատվություն չի կարող տրամադրել»,- «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց կենդանաբանական այգու մամուլի խոսնակ Ռուբեն Աբրահամյանը։

Կենդանաբանական այգու շուրջ բարձրացված աղմուկը չի դադարում. նախկին ու ներկա աշխատակիցները դեմ են տնօրեն Ռուբեն Խաչատրյանի գործունեությանը, պնդում են, որ այգում մասնագետներ չեն աշխատում, կենդանիների անկման պատճառն էլ հենց դա է։


Իսկ կենդանաբանական այգում այս պահին խուսափում են դեպի առիթով որեւէ մեկնաբանություն անել, համբերատար սպասում են փորձաքննության արդյունքներին։ 
Ու քանի դեռ կենդանաբանական այգու շուրջ ծավալված պատմության երկու կողմերում կանգնածները համոզում են, որ իրենք ավել են սիրում կենդանիներին, այդ «սիրո» արդյունքում տուժում են միայն կենդանիները։