ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Տնտեսական հեղափոխությունից մինչ Կարսի պայմանագիր. քաղաքական ուժերի ծրագրերը
2018-11-27 11:32:14

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերն այս անգամ էլ մեծ անակնկալներ չեմ մատուցում ու ծանոթ տրամաբանության մեջ են՝ կուսակցությունները խոստանում են ազատ , արդար, լուսավոր, բարգավաճ, երջանիկ ու արժանապատվիվ Հայաստան կառուցել, առաջնահերթություններ են նշում, փորձում են ցույց տալ նաև ուղիները:

Թե որքանով է դա նրանց հարջողվել, դեռ կքննարկենք առաջիկայում, այսօր փորձենք ընդհանուր գծերով ներկայացնել՝ ով ինչպիսի ծրագիր է ներկայացրել կամ ծրագրային ինչ ընտության առջև է ընտրողը:

0:00
0:00

Նախընտրական ծրագրերում կրկին գերակայում են անորոշ դերբայները ՝ զարգացնել, խրախուսել, խթանել, ամրապնդել, նպաստել: Այս առումով նոր ծրագրերը նախորդներից գրեթե չեն տարբերվում, բայց սա չի նշանակում, որ չկան տարբերություններ:

Հանրապետական կուսակցությունը, օրինակ, նախորդ անգամ՝ 2017-ի խոհրդարանական ընտրություններին մասնակցում էր որպես իշխող ուժ, ու նախընտրական ծրագիրը կրում էր համարյա մեկ տասնամյակ իշխանություն ունենալու ազդեցությունը: Ծրագիրը մոտ 50 էջ ծավալ ուներ, ոլորտային մանրամասն բաժանումեր՝ հավակնոտ ենթավերնագրերով: Օրինակ՝ դրանցից մի քանիսը՝ 25 -ամյա անկախության խորհուրդը, մեր լինելիության խարիսխը, Արցախի առաջանցիկ զարգացումը և այլն, բայց ամեն ինչ անվտանգության ու առաջընթացի ապահովման համատեքստում, որը կուսակցության կարգախոսն էր: Ծրագիրը Հանրապետականի կայքում անգամ աուդիո տարբերակ ուներ, ընթերցվում էր՝ 1 ժամ 10 րոպե տևողությամբ:

Հիմա արդեն ՀՀԿ-ն այլ կարգավիճակով ու այլ համատեքստում է ծրագիր ներկայացնում՝ առաջին անգամ որպես ընդդիմադիր ուժ: Ծրագրի ծավալը նվազել է, պաթոսը թույլացել, փոխարենն ավելացել են մտահոգությունները: Կուսակցությունն առաջին անգամ ծրագիր է ներկայացնում որպես ընդդիամդիր ուժ:

Ի դեպ, ՀՀԿ-ի քարոզչական պաստառները սեւ ու սպիտակ են, ծրագիրը սակայն եռագույն է ու սա պատահական սիմվոլիզմ չէ:

ՀՀԿ-ն ծրագրային խոստումներից բացի այլ բան էլ է խոստանում՝ լինել ամենաակտիվ ընթերցողը իշխանական կուսակցության նախընտրական ծրագրի: Ինչ-ինչ, բայց «Իմ քայլ»-ի ծրագիրն ամենայն մանրամասնությամբ կարդալ խոստանում են: Իշխող ուժի ծրագիրն առայժմ հրապարակված չէ, թեև դրա պաշտոնական ներկայացումը եղել է՝ դաշինքի քարոզարշավի օգտին կազմակերպված դրամահավաքի հետ միաժամանակ:

Տնտեսական հեղափոխության մասով իշխող ուժի հետ համամիտ է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը նույնպես ծրագրային առաջնահերթություն է համարում տնտեսական բլոկում արմատական քայլերի իրագործումը: Կուսակցությունը ներկայացրել է 36 քայլից բաղկացած նախընտրական ծրագիրը: Միքայել Մելքումյանն ասում է՝ հիմքում երկու սկզբունք են դրել՝ նախորդ ծրագրերի նկատմամբ հետևողականությունը և համարժեք արձագանքը հետհեղափոխական իրավիճակներին: Վստահեցնում են, որ գիտեն, թե ինչ անել ու ամենակարևորը ինչպես:

Տնետեսական բաղադրիչը շեշտադրել է նաև «Լուսավոր Հայաստանը»: Եթե ԲՀԿ-ի դեպքում տնտեսական ուղղվածությունը կար նաև նախորդ ծրագրում, ապա «Լուսավոր Հայաստանի» համար այս վեկտորի շեշտադրումը որոշակիրոեն նորություն է: Գևորգ Գորգիսյանն ասում է՝ ծրագրային 300 կետ ունեն, բայց ծրագրի հրապարակված տարբերակում ավելի քիչ կետեր են ներառել , խորհրդարան անցնելուց հետո 300-ի մասին էլ կհիշեն:

Ամենակարճ ծրագրերից մեկը «Սասնա ծռեր» նորաստեղծ կուսակացությունն է ներկայացրել՝ 7 էջ ծավալով, հիմնական բաժանումներով: Բայց ամենաուշագրավ դրույթները հենց այս փաստաթղթում են: « Սասնա ծռերը», օրինակ, միակ քաղաքական ուժն է, որն առաջարկում է հրապարակավ ճանաչել ապստամբության բնական իրավունքը, իսկ ապստամբներին անպարտ ճանաչել օրենքի առաջ։ Արտաքին հարաբերությունների բաժնում կուսակացությունը մեկ այլ ոչ պակաս վիճահարույց դրույթ է ամրագրել, որն արդեն հասցրել է պատմաբանների վեճի առարկա դառնալ: Խոսել է Մոսկվայի և Կարսի պայմանագրերը անվավեր ճանաչելու մասին:

Եվ վերջապես, ծրագրում ուղիղ գրել է, որ 2018 թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններով ձևավորվող Ազգային ժողովը պատկերացնում է որպես անցումային խորհրդարան, որը, գործելու է շուրջ երկու տարի և նախադրյալներ է ապահովելու ազգային պետության ստեղծման և նրա թռիչքային զարգացման համար։ Եվ բացատրել է, որ որպես նախընտրական ծրագիր ներկայացնում է իր ծրագրի այն մասը, որը, որպես անցումային ծրագիր, ներկայումս ընտրվող Ազգային ժողովն ի վիճակի է կատարելու։

ԱԺ արտահերթ ընտրություններին նորաստեղծ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը հանդես կգա «Նոր իրավիճակ, նոր լուծումներ» կարգախոսով։ Կուսակցության համապետական ցուցակը գլխավորող Լուսինե Հարոյանը հայտարարում է՝ խորհրդարան անցնելու դեպքում հետամուտ են լինելու, որ վերանա պատգամավորի անձեռնմխելիության ինստիտուտը։

«Պետք է ներդրվի պատգամավորների հետկանչի ինստիտուտը․ այն պատգամավորն, ով չի մասնակցում օրինաստեղծ գործունեությանը, անհարկի բացակայում է նիստերից պետք է հետ կանչվի։ Մենք նախատեսել ենք, որ նստաշրջանի ընթացքում 25% անհարգելի բացակայությունների դեպքում կամ եթե տվյալ պատգամավորը նստաշրջանի ընթացքում գոնե երկու օրենսդրական նախաձեռնություն չի ունեցել կամ եթե էթիկայի կանոններ է կոպիտ խախտել, այդ պատգամավորը պետք է հետ կանչվի»,- ասում է նա։