ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը
2018-11-28 19:24:34

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Վերաքննիչ դատարանն այսօր մերժել է դատավոր Ռուբեն Մխիթարյանին ինքնաբացարկ հայտնելու մասին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը:  Սա նշանակում է, որ հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի որոշման  հարցը կշարունակի քննել նույն դատավորը: 

Գործը Վերաքննիչ դատարան նոր քննության է վերադարձել Վճռաբեկ դատարանի նոյեմբերի 15-ի որոշումից հետո, որով բեկանվել էր երկրորդ նախագահի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու որոշումը:

0:00
0:00


Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները մամուլից են տեղեկացել, թե ինչպես է ընտրվել Վերաքննիչ դատարանի այն դատավորը, որը պետք է քննի երկրորդ նախագահի խափանման միջոցի որոշման հարցը:

«Նիստից մի քանի օր առաջ տեղեկացնաք, որ Վերաքննիչ դատարանում վիճակահանություն է տեղի ունեցել, որի արդյունքներով որոշվել է, թե որ դատավորը պետք է քննի այս գործը։ Իսկ վիճակահանություն օրենքով նախատեսված չէ»:

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորման որոշման բողոքի քննությունը շարունակվում է

Նիստը նախագահող դատավորը Ռուբեն Մխիթարյանն է: Հենց նա էլ հաստատել է, որ ընտրությունը կատարվել է  վիճակահանությամբ:  Այլ պարզաբանումներ հորդորել է ստանալ դատարանի նախագահից, վերջինի պատասխանն ավելի է խճճել  պաշտպաններին:

«Դատարանի նախագահը գրել է, որ դատավորն  ընտրվել է պատահականության և դատավորների ծանրաբեռնվածության սկզբունքի հիման վրա։ Սրանք իրարարամերժ հասկացություններ են ՝ եթե պատահականության սկզբունքով է որոշվել, ուրեմն ծանրաբեռնվածությունը չէր կարող հաշվի առնված լինել, եթե ծանրաբեռնվածությունն է հաշվի առնվել, ապա պատահականություն չի կարող լինել»:

Հենց այդ անորոշ իրավիճակը լուծելու համար պաշտպանները դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն են ներկայացրել, որին, ի դեպ, չէին առարակել ոչ քննիչը, ոչ էլ  մեղադրող կողմը, որն այս գործով ներկայանում է 6 դատախազովմով՝ գլխավոր դատախազի գլխավորությամբ:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը  երեկ անձամբ էր մասնակցում  դատական նիստին, այսօր ևս խոստացել էր, բայց չմասնակցեց: Փոխարենը գլխավոր դատախազը մեկ այլ վայրում լրագրողների հետ զրույցում  անդրադարձավ գործին ու  հստակ ձևակերպեց   գործի քննության այս փու լում  գլխավոր դատախազության դիրքորոծումը:

«Մեր դիրքորոշումն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ: Մենք բերում ենք մեր հիմնավորումները, որոնք վկայում են, որ քննության այս փուլում կա անհրաժեշտություն, որպեսզի երկրորդ նախագահը գտնվի կալանքի տակ: Թե ինչ որոշում կկայացնի դատարանը, կարծում եմ, դա գիտի միայն դատարանը»:

Գլխավոր դատախազը կարծում է, որ Վճռաբեկ դատարանն իր հայտնի որոշմամբ, որով բեկանեց Քոչարյանի կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու Վերաքննիչի որոշումը, տվել է գլխավոր  հարցի պատասխանը:


«
Հիշում ե՞ք ամենահիմնական լայն շրջանակներում քննարկվող հարցն այն է, թե ի վերջո նախագահը անձեռնմխելիությամբ օժտվա՞ծ է պաշտոնավարումից հետո, թե՞ ոչ: Եվ Վճռաբեկ դատարանը, ըստ էության, համաձայն լինելով իմ կողմից բերված բողոքի փաստարկներին, հավաստեց, որ այստեղ էական նշանակություն ունի այն հանգամանքը, թե նրան մեղսագրվող արարքը դիտարկվում է նրա կարգավիճակից բխո՞ղ, թե՞ կարգավիճակից չբխող»:

Դատախազը  համոզված է, որ այն  գործողությունները, որոնք կատարելու մեջ  մեղադրվում է Ռոբերտ Քոչարյանը, չեն կարող դիտարկվել որպես նախագահի գործառույթներից բխող: Եվ  ձևի, և բովանդակության առումով դրանք  համահունչ չեն Սահմանադրությանն ու օրենքներին՝ ասում է Արթուր Դավթյանը:

Նա նաև մեկ այլ կարևոր ընդգծում է անում: Նշում է, որ Մարտի 1-ի քրեական գործով քննության այսօրվա փաստակազմը տրամագծորեն տարբերվում է 2008-ի փաստակազմից, հետևաբար ՝ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը որևէ հակադրության մեջ չէ Մարտի 1-ի գործով արդեն  կայացված դատական ակտերի հետ:

«Այսօրվա քննությամբ ձեռք բերված տվյալներն առանձին դեպքերում նաև վկայում են նախկինում կայացված որոշ դատական ակտերի վերանայման առերևույթ հիմքերի մասին: Տեղյակ եք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն առանձին գործերով արդեն վճիռներ է հրապարակել, և մենք այս լույսի ներքո կունենանք նաև նախկինում կայացված առանձի դատական ակտերի վերանայման գործընթացներ»:

Մարտի 1-ի գործով կայացված դատավճիռների մասին երեկ խոսել էին Քոչարյանի պաշտպանները: Նրանք նշել էին, որ դրանք և Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հակադրության մեջ են: