Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Խտրական մոտեցո՞ւմ «Էօրնեկեան» դպրոցում
2019-06-11 17:03:41

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Էջմիածնի «Էօրնեկեան» դպրոցի 8-ի գ դասարանի աշակերտներն ու ծնողները պահանջում են արդար դատավճիռ:  Նրանք կարծում են, որ անարդարացի է հաջորդ դասարան տեղափոխվելու համար  16 քննություն հանձնել:

Քննություններ, որոնք պետք է հանձնեն միայն այս դասարանի աշակերտները: Մյուս 8-րդցիներն այսպես, թե այնպես տեղափոխվում են  հաջորդ դասարան:

Մեր երեխաների հանդեպ խտրական վերաբերմունք է դրսևորվում, ոտնահարվում է նրանց կրթության իրավունքը՝ ահազանգում են Էօրնեկեան դպրոցի 8-ի գ դասարանի ծնողները:

Նախանցյալ տարի համալրված այս դասարանում 4 երեխա չի կարողացել հաղթահարել դրականի շեմը և մեխանիկորեն դուրս են մնում այս կրթօջախից:

Այժմ 8 աշակերտների հետագա ճակատագիրը կարող են որոշել նոր քննությունների արդյունքները: 8-ից կընտրվեն լավագույն 4-ը, որոնք էլ կմիանան մյուս երկու դասարաններին: Նման խտրական մոտեցմանը ծնողները դեմ են, և պահանջում են արդար ընտրություն:

2 տարվա ընթացքում խտրական վերաբերմունքի պակաս չեն զգացել  նաև աշակերտները:

Նման բան չկա ու չի էլ կարող լինել, հակադարձում է դպրոցի տնօրեն Սուսաննա Վարդանյանը: Ավելին՝ այս դասարանին առաջին տարում նույնիսկ մի փոքր ընդառաջել են, ավելի մեղմ են մոտեցել, ասում է «Ռադիոլուրի» հետ զրույցում:

Ինչ վերաբերում է միջոցառումներին, ապա ծնողները նույնիսկ փաստաթղթի տակ են ստորագրել, որով հավաստում են, որ իրենք մասնակցել են դպրոցի միջոցառումներին: Այսինքն այստեղ ևս խտրական վերաբերմունք չի եղել, ասում է տնօրենը և ընթերցում զեկուցագիրը:

Չի հերքում՝ դպրոցում կան ներքին կանոնակարգեր, ինչը պետք է հարգեն ինչպես մանկավարժական կոլեկտիվը, այնպես էլ աշակերտներն ու ծնողները:

Ու ոչ թե 16, այլ 5 քննություն պետք է հանձնեն աշակերտները՝ լավագույններին որոշելու նպատակով:

Այս բոլոր պարզաբանումները ոչ միայն չեն բավարարում ծնողներին, այլև նրանք շարունակում են պնդել, որ խտրականություն կա և տնօրենի ասածները իրականությունից տարբերվում են:

Թե ի վերջո ում իրավունքները որքանով են ոտնահարվում, չի կարող պատասխանել Մարդու իրավունքների պաշտպանը:

Սա մասնավոր դպրոց է իր ներքին կանոնակարգերով: Ինչևէ՝ խնդրին ծանոթ է նաև ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: Խոստացել է պարզել, թե իրականում ինչու են ծնողները վրդովված, բայց չի խոստացել բավարարել նրանց պահանջը։ 

0:00
0:00