Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կեղծի՞ք «Հայոց պատմություն»-ում (լրացված)
2019-06-12 17:33:59

տեղադրված 13.13
լրացված 17.30

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Դպրոցական դասագիրք գրելը անշնորհակալ գործ է՝ այսօր ասել է ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելիքյանը՝ արձագանքելով ՍԴՀԿ «Տխրունի» ուսանողական- երիտասարդական միության այսօրվա բողոքի ակցիային։ Նա մեղադրել է երիտասարդներին, որոնք «անգամ սեփական պատմությունը չգիտեն։

Աշոտ Մելիքյանը նշել է, որ երիտասարդների պահանջը, թե հնչակյան հայտնի գործիչ է Փարամազն է կազմակերպել Մուսա լեռան ինքնապաշտպանությունը, իրականությանը չի համապատասխանում։

«Իրենց երիտասարդ ատենապետը հարցազրույց է տվել, բողոքել, որ իրենց կուսակցության մասին ճիշտ չի գրվել: Օրինակ՝ 15 թվականի հունիսին Կ.Պոլսում սուլթան Բայազիդ հրապարակում նրանց կախաղան բարձրացնելու 20 հնչակյանների պատմությունը:

Մարդիկ չգիտեն, որ դա տեղի է ունեցել ոչ թե հունիսի 20-ին, այլ 15-ին։ Եթե գրեինք Փարամազի ջոկատի գործունեության մասին, որ կազմակերպեցին Մուսա լեռան ինքնապաշտպանությունը՝ հանդիպելով տեղական հայ իշխանների դիմադրությանը, ես կհասկանայի:

Բայց եթե մենք իրենց պահանջը կատարեինք՝ ծիծաղելի վիճակում կհայտնվեինք, որովհետև այդ ժամանակ արդեն ձերբակալված էին հնչակյան գործիչները, այդ թվում՝ Փարամազը: Ուստի նա չէր կարող կազմակերպել Մուսա լեռան ինքնապաշտպանությունը, երբ դրանից 1.5 ամիս առաջ կախաղան էր բարձրացված»:

Այսօր ավելի վաղ, ինչպես հայտնել էր «Ռադիոլուրը», «Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը ԳԱԱ պատմության ինստիտուտի դիմաց բողոքի ակցիա է իրականացրել՝ ընդդեմ «Հայոց պատմություն» առարկայի «դպրոցական դասագրքերում առկա կեղծարարությունների»:

Միությունն այս խնդրով բազմիցս դիմել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն համապատասխան մարմիններին, սակայն մինչև օրս հարցին լուծում չի տրվել։

Միության անդամ Ռադիկ Կարապետյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է, որ իրենց բարկացրել է պատմության դպրոցական դասագրքում 1896 թվականին հնչակյան կուսակցության պառակտման վերաբերյալ դասագրքում նշված նյութի աչառու՝ ոչ օբեկտիվ ներկայացնելն ու հեղինակի անձնական եզրակացությունները:

Նրանք այսօր ևս մեկ անգամ փորձել են պատմաբաններին հնարավորություն տալ շտկել սխալը, սակայն վիրավորանքներ են լսել իրենց հասցեին՝ ասել է Ռադիկ Կարապետյանը: 

0:00
0:00