Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Նախագահը Ռուսաստանի օրվա կապակցությամբ այցելել է ՌԴ դեսպանատուն
2019-06-12 17:04:51

Նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այսօր Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ այցելել են Հայաստանում ՌԴ դեսպանատուն:

Նախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ Արմեն Սարգսյանը տոնի առթիվ շնորհավորել է դեսպան Սերգեյ Կոպիրկինին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ռուսաստանի բարեկամ ժողովրդին:
Բարձր գնահատելով հայ-ռուսական ռազմավարական և գործընկերային հարաբերությունները՝ նախագահը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջև պատմական կապերի վրա հիմնված փոխգործակցությունն ապագայում ևս կշարունակի զարգանալ ու ընդլայնվել:

Տոնի կապակցությամբ Հայաստանի ղեկավարները նաև շնորհավորական ուղերձներ են հղել Ռուսաստանի ղեկավարությանը: