Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Քոչարյանը կհրաժարվի Փաշինյանի դեմ հայցից, եթե...
2019-06-12 19:26:35

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացրած իր հայցը հետ կվերցնի, եթե պատասխանողը հայտարարի, որ Փաշինյանն իր արտահայտության մեջ նկատի չի ունեցել Քոչարյանին։ Այս մասին այսօր տեղի ունեցած դատական նիստի ժամանակ ասել է դատարանում Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը։

Հայցվոր կողմը զրպարտություն է համարում Փաշինյանի հետևյալ խոսքերը. «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն՝ կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ ես անձեռնմխելի՞ եմ: Այդ որտե՞ղ է այդպես գրած»։

«Ես իմ վստահորդի դիրքորոշումը ճշտել եմ, և եթե պատասխանող կողմն աներկբա կհայտարարի, թե Փաշինյանը նկատի չի ունեցել Քոչարյանին, մենք հայցը հետ կվերցնենք»,-ասել է Ալումյանը։

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի դատական նիստը հետաձգվել է մինչև հունիսի 13-ը՝ հայցից հրաժարվելու մասին դիմումը դատարանին գրավոր ներկայացնելու ժամանակ տրամադրելու համար: