Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Շահումյանի և այլ տարածքների վերադարձը Արցախյան կարգավորման առանցքային տարրերից է․ Արցախի ԱԳՆ
2019-06-12 21:22:42

27 տարի առաջ ադրբեջանական զինված կազմավորումները նախկին սովետական բանակի 23-րդ դիվիզիայի ստորաբաժանումների աջակցությամբ օկուպացրին Արցախի Շահումյանի շրջանը։ Հաջորդած ժամանակահատվածում զավթվեց Մարտակերտի շրջանի մեծ մասը. ընդհանուր առմամբ, օկուպացված էր Արցախի շուրջ 50 %-ը։ Այս մասին այսօրվա հաղորդագրությամբ տեղեկացրել է Արցախի արտաքին գործերի նախարարությունը։

«Առ այսօր Շահումյանի շրջանը և Մարտակերտի ու Մարտունու շրջանների մի մասը գտնվում են ադրբեջանական օկուպացիայի ներքո, որտեղ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվում է անօրինական բնակեցման քաղաքականություն»,- նշված է հաղորդագրության մեջ։

Պաշտոնական Ստեփանակերտը հայտնում է, որ Արցախի տարածքային ամբողջականության վերականգնման և բուն հայ բնակչության՝ իրենց հայրենիք վերադարձի հարցը դեռևս լուծում է պահանջում, ինչը Արցախյան հակամարտության կարգավորման առանցքային տարրերից մեկն է։