ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Նոր գեղաթերթիկ՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին
2018-11-29 16:05:38

Նոյեմբերի 29-ին Երևանի քաղաքապետարանում, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց չորս նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Հայոց պատմություն. Երևանի հիմնադրման 2800-ամյակը» թեմային:

Չորս նամականիշով գեղաթերթիկը տպագրվել է Ֆրանսիայի “Cartor” տպագրատանը՝ 15 000 տպաքանակով: Գեղաթերթիկի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Վահե Մուրադյանը:

Չորս նամականիշով գեղաթերթիկի ընդհանուր անվանական արժեքը 1450 ՀՀ դրամ է: Նամականիշերի պատկերները ներկայացված են ըստ ժամանակագրության:

Նամականիշերի վրա պատկերված են Էրեբունի քաղաքի պեղված հատակագիծը, Ամիրյան փողոցի մի հատված՝ լուսանկարված 1920-ական թվականներին, Երևանի երկաթուղային կայարանի շենքը և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը:

Գեղաթերթիկի վրա ներկայացված է մի հատված Երևան քաղաքի գիշերային համայնապատկերից՝ Արարատ լեռան խորապատկերին:
 

Տես նաեւ՝

Մարվեց Հովհաննես Զարդարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված նամականիշ