ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Նախընտրական բանավեճ՝ քանա՞կ, թե՞ որակ
2018-11-30 18:47:03

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

 

Քաորզարշավի առաջին հինգօրյակն  արդեն հետևում է , առջևում քարոզարշավի  երկրորդ, թերևս ավելի վճռորոշ փուլն է:  Ընգհանուր պատկերն արդեն  կազմված է ՝ քարոզարշավն ընթանում է լարված մթնոլորտում, թեժության, սուր հռետորաբանության պակաս չկա,  հեռակա և ուղիղ բանավեճերի բացակայությունից էլ այս անգամ չենք կարող դժգոհել:

Նախորդ բոլոր ընտրություններին նախընտրական քարոզարշավի հիմնական  բացը համարվել է դեբատների բացակայությունը: Այս անգամ այդ մտահոգությունը կարծես փարատված է. բանավեճերի պակաս չկա, բայց արդյո՞ք քանակը նաև որակ է ապահովել:

0:00
0:00

Քաղաքական ամենաբուռն  կրքերը, հիշվող էմոցիաները ու ոչ ստանդարտ իրավիճակները կապվում են նախընտրական բանավեճերի հետ: Ամենաթարմ օրինակներից մեկը ՌԴ նախագահի թեկնածուներից մեկի՝  Քսենիա Սոբչակի հեռուստատաղավարում արտասվելն ու այն բանավեճի կեսից լքելն  էր:

Եվրոպական  ու հատկապես ամերիկայն քաղաքական մշակույթում նախընտրական բանավեճերը շատ ավելի լուրջ են ընկալվում, ոչ միայն հանրության, այլև հենց  նախընտրական արշավի մասնակիցների կողմից: Հաջողված հեռուստադեբատը կարող է  վարկանիշ բարձրացնել, լրացուցիչ տոկոսներ բերել  և հակառակը:

Հայաստանում առայժմ դեբատներն այդ խնդիրը չեն լուծում. Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի տեսակետն է:

«Մեզանում քաղաքական բանավեճն իր հիմնական գործառույթը չի կատարում, ոչ թե այն պատճառով, որ վատ է կազմակերպված, այլ այն պատճառով, որ քաղաքական ուժերի ներկայացրած բովանդակությունը համահունչ չէ իրավիճակին»:

Ստեղծված իրավիճակում  ամենահեշտն ու գայթակղիչը նախընտրական դեբատների որակից դժգոհելն է:  Հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանն առաջարկում է դիտրակել ոչ թե այն, թե ինչ կցանկանայինք ունենալ, այլ այն , թե ինչ ունենք: Ապրում ենք հետհեղափոխական իրավիճակում և նախընտրական գործընթացն ուղղակիրոեն կրում է դրա ազդցությունը ՝ ասում է զրուցակիցս:


«Տրամաբանությունը ավելի շատ հեղափոխական է, իսկ դա մոտավորապես սա է ենթադրում՝ դուք անցյալում եղել եք սարսափելի վատը,  իսկ մենք ապագայում կլինենք սարսափելի լավը: Դրա համար էլ բանավեճն ընթանում է հիմնականում երկու ուժի միջև»:

Այն,  որ նախընտրական բանավեճի առանցքում հայտնվել են գործող ու նախկին քաղաքական թիմերը, իսկ մյուս ուժերը երկրորդ պլանում են հայտնվել,  իրողություն է նաև Արմեն Բադալյանի համաւր: Նա, սակայն, նկատում է ՝ դա Հանարապետականի նախընտրած մարտավարությունն է, որը կամա թե ակամա ընդունել են  քաղաքական մյուս ուժերը:

«Ոչ մի մարտավարություն հարյուր տոկոսանոց արդյունք չի կարող ապահովել: Հիմա ՀՀԿ-ն այս մարտավարությունն է ընտրել, տեսնենք, թե ինչով կավարտվի»:

Նախընտրական բանավեճն այս անգամ մեկ այլ առանձնահատկություն էլ ունի. չկա իշխող կուսակացության դրանց չմասնակցելու ներքին որոշումը: Պետրոս Ղազարյանը հշեցնում է ՝  այսօր բանավեճերի ամենաակտիվ մասնակից ուժը նախորդ ընտրություններին գրեթե ամբողջությամբ մերժել է բանավեճի ինստիտուտը:
 

«Բանավեճի մշակույթն իրականում երկար տարիներ չի եղել: Հանրապետական կուսակցությունը, երբ իշխող ուժ էր , խուսափում էր բանավեճից, քանի որ դրա կարիքը չուներ: Գիտեին, որ ժողովրդի քվեով չեն ընտրվելու, հետևաբար ինչու գային դեբատի: Հիմա իրենց հույսը քվեն է ու դարձել են ամենաուժեղ բանավիճողը: Բանավեճի մշակույթը, ցավոք, նոր է ձևավորվում»:

Վերջերս Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը առաջին դեմքերով երկկողմ բանավեճի հրավեր  էր ուղղել  Նիկոլ Փաշինյանին: ՀՀԿ-«Իմ քայլ» դաշինք  ձևաչափով  դեբատի  առաջարկը, սակայն,  մերժվել էր: Փաշինյանն այն անտրամաբանական էր որակել ու նշել՝  նույն առաջարկով կարող են հանդես գալ Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը կամ  մյուս կուսակցություններ առաջնորդները:

 

Փոխարենն ընդգծել էր՝ դեկտեմբերի 5-ին բոլոր քաղաքական ուժերի 1-ին դեմքերի մասնակցությամբ  բանավեճին պատրաստ է մասնակցել: Պետրոս Ղազարյանը հույս ունի, որ այդ բանավեճը կկայանա ու կդառնա այդ ձևաչափով առաջին դեբատը Հայաստանի ընտրական պատմության մեջ:

 

Այլ հարց է, թե որքանով կարդարացնի սպասելիքները: