ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Արգենտինան Էրդողանին դիմավորել է բողոքի պաստառներով
2018-11-30 19:09:09

Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

Բուենոս Այրեսը Թուրքիայի նախագահը Ռեջեփ Թաիփ Էրդողանին դիմավորել է այցի բողոքի ցուցապաստառներով՝ «Ռադիոլուրին» հայտնել է արգենտինահայ մեր հայրենակից Դիանա Տեր-Կարապետյանը։


«Գաղութի կազմակերպությունները՝ բոլորս, հայկական ու արգենտինյան դրոշակներով ցույց կազմակերպեցինք Թուրքիայի դեսպանատան առջեւ: Եվ գաղութի ներկայացուցիչներից մեկը բարձրախոսով ներկայացրեց բողոքի տեքստը՝ թե՞ ինչու հայ համայնքը դեմ է Էրդողանի այցելությանը»,- պատմել է նա:

Վայրէջքից հետո լրագրողները Էրդողանին հարցրել են, թե արդյո՞ք տեղյակ է, որ Արգենտինայում մեծ ազդեցություն ունեցող հայ համայնքը բողոքում է նրա դեմ։ Պատասխան՝ չի եղել։

Էրդողանի այցի դեմ ցուցապաստառներում Թուրքիայի նախագահի նկարն է եւ գրված է, թե ինչու է հայ համայնքը դեմ հանդես գալիս Մեծ 20- ի գագաթաժողովին նրա մասնակցությանը։

Դիանա Տեր-Կարապետյանի տեղեկությամբ՝ տեղի հայությունը դատապարտել է Թուրքիայի ժխտողականությունը Հայոց ցեղասպանության հարցում եւ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել է ոչ միայն այս փաստին։

Թուրքիայում այսօր էլ շարունակվում են բռնաճնշումներն ազգային ու կրոնական փոքրամասնությունների նկատմամբ՝ ասել են արգենտինահայերը: