ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Սրբուկը կներկայացնի Հայաստանը՝ «Եվրատեսիլ 2019»-ում
2018-12-01 00:29:11

Այսօր՝ Առաջին ալիքի «Լավ երեկո» հաղորդաշարի ընթացքում Արամ MP3-ն և Գարիկ Պապոյանը հայտարարեցին, որ Սրբուկը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում: «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը տեղեկացրել է, որ այս տարի Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը որոշում է կայացրել անցկացնել ներքին ընտրություն.

«Մեր մասնակցի ընտրության որոշումը միաձայն է եղել: Հարկ եմ համարում նշել նաև, որ մրցույթի երկրպագուներից շատերը հենց նրան էին ուզում տեսնել եվրատեսիլյան բեմում:  Վստահ եմ, որ Սրբուկի ինքնատիպ  կերպարը կտպավորի միջազգային հանրությանը»:   

Սրբուկը մասնակցել է բազմաթիվ մրցույթների, այդ թվում Ուկրաինական “The Voice” նախագծին, որտեղ հասել է եզրափակիչ փուլ:

«Ես սկսում եմ մի նոր ճամփորդություն, որը վստահ եմ լեցուն է լինելու նոր զգացողություններով, հաճելի էմոցիաներով, դժվար պահերով ու պայքարի ոգով։ Շնորհակալ եմ իմ հայրենակիցներին, բոլոր երկրպագուներիս, որ արդեն քանի տարի իմ կողքին են եւ մշտապես ցակություն են հայտնել տեսնել ինձ եվրատեսիլյան բեմում։ Շնորհակալ եմ Հանրային հեռուստաընկերությանը վստահության եւ ինձ այս պատվին արժանացնելու համար։ Մենք մի մեծ ճանապարհի շեմին ենք ու հույս ունեմ, որ այս դժվարին ճանապարհը կանցնեք միասին»,- նշել է Սրբուկը:

«Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի մասնակցության համար Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է երգահանների մրցույթ: Մասնակցել կարող են բոլոր ցանկացողները:

«Եվրատեսիլ 2019». Հայաստանի ներկայացուցչի անունը՝ նոյեմբերի 30-ին
 

«Եվրատեսիլ» 64-րդ երգի միջազգային մրցույթը  կանցկացվի Իսրայելի մայրաքաղաք Թել-Ավիվում, քանի որ Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կազմակերպված մրցույթում այս տարի հաղթել էր Իսրայելի ներկայացուցիչը՝ Նետտան:

Իսրայելը հաղթեց Եվրատեսիլ երգի մրցույթում (տեսանյութ)

Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 2006 թվականից: Մեր առաջին ներկայացուցիչը եղել է Անդրեն: Ապա մեր երկիրն այդ մրցույթում ներկայացրել են Հայկոն, Ինգա և Անուշ Արշակյանները, Եվա Ռիվասը, Սիրուշոն, Էմմին, Արամ Mp3-ը, «Դորիանս» ռոք խումբը,  «Genealogy» նախագիծը, Իվետա Մուկուչյանը, Արծվիկը, Սևակ Խանաղյանը: