ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ նիստին
2018-12-01 14:41:41

Վարչապետի պատոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական բարձրագույն խորհրդի հերթական նիստին։ Նախատեսված է նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրությունը տեղափոխվել է դեկտեմբերի 6-ին այն պատճառով, քանի որ հարցի վերաբերյալ որևէ կոնսենսուս ձեռք չի բերվել»,-հայտարարել էր ԱԳՆ մամուլի խոսնակը:

Աննա Նաղդալյանը նաև նշել է՝ «Հայաստանը լիարժեքորեն կարող է վերահաստատել՝ որպես պետություն ունի բավարար ռեսուրս գլխավոր քարտուղարի պաշտոնում իր ժամկետն ավարտելու համար»: