ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայաստանում սովորած 40 բժիշկ բերման է ենթարկվել Իսրայելում
2018-12-02 13:24:44

Իսրայելի ոստիկանությունն այսօր բերման է ենթարկել 40 բուժաշխատողի: Նրանց կասկածում են աշխատանքի ընդունվելիս ավարտական կեղծ դիպլոմներ ներկայացնելու մեջ, որոնք ստացել են հայկական բուհերում՝ հայտնում են իսրայելական լրատվամիջոցները:

Լուրը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում հաստատել է իսրայելաբնակ լրագրող Ցվի Զիլբերը:

«Բոլոր ձերբակալվածները հարգարժան մարդիկ են, ներկայացնում են Իսրայելի հասարակության վերնախավը: Նրանք բոլորը բժիշկներ են, ստաժորներ, դեղագործներ, ատամնաբույժներ: Ոմանք աշխատում են պետական բժշկական հաստատություններում, մյուսներն էլ իրենց սեփական գործն ունեն», - ասել է Զիլբերը:

Հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ առողջապահության նախարարությունը բողոքներ է ստացել: Գործի քննությունը երկար ժամանակ ընթացել է գաղտնի, և միայն այն բանից հետո, երբ ոստիկանությունը ձեռք է բերել բավարար ապացույցներ, կասկածյալները, որոնց մեծ մասը երկրի արաբներով բնակեցված հատվածներից է, բերման են ենթարկվել:

Հետաքննությունը պարզել է, որ կասկածյալներն ուսանել են արտասահմանյան տարբեր բուհերում, բայց չեն կարողացել հանձնել ավարտական քննությունները: Հայաստանյան «Սուրբ Թերեզա»«Մխիթար Գոշ», «Հայբուսակ» համալսարաններում նրանք հայտվել են միջնորդի օգնությամբ, որը նրանց աջակցել է շատ կարճ ժամանակատվածում Հայաստանում ուսումն ավարտելու ու խարդախությամբ դիպլոմ ձեռք բերելու հարցում:

Դիպլոմի գնման սխեման գործել է հետեւյալ կերպ, մեզ հետ զրույցում պատմում է Զիլբերը։

Արաբ ուսանողները, չկարողանալով սովորել Իսրայելի բժշկական ֆակուլտետներում, իրենց «բախտը» փորձել են արտասահմանում։ Նրանք ակադեմիական ​​վկայականներ են ստացել Իտալիայի, Հորդանանի, Հունգարիայի եւ այլ երկրների բժշկական համալսարաններից, որտեղ չեն կարողացել ավարտել իրենց կրթությունը՝ ուսման գումարը չվճարելու, կամ էլ ցածր առաջադիմության պատճառով։ Հենց այդ ժամանակ էլ հայտնվել է «միջնորդը», որն էլ առաջարկել է ուսումն ավարտել Հայաստանում՝ քիչ միջոցներով։

«Միջնորդը» տպագրել է գովազդային բուկլետներ, արաբ ուսանողները տեղափոխվել են Հայաստանի վերոնշյալ մասնավոր բուհերից մեկը, մեկ տարի անց ստանալով ցանկալի դիպլոմը՝ վերադարձել են Իսրայել, եւ այդ դիպլոմով լիցենզիա են ստացել Իսրայելի Կրթության նախարարությունից։

«Սպանության վկայական»․ Զիլբերի խոսքով, հենց այսպիսի կոդային անվանում են ընտրել իսրայելցի իրավապահները։

«Ռադիոլուրը» փորձում է իսրայելական աղբյուրների տարածված տեղեկատվության մասին պարզաբանումներ ստանալ նշված բուհերից և մանրամասներ կներկայացնի առաջիկայում:

Տես նաեւ՝