ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Արամ Հարությունյանին կալանավորելու դատախազության միջնորդությունը կքննարկվի վաղը
2018-12-03 17:20:50

Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

Հանրապետական պատգամավոր Արամ Հարությունյանը մեղադրվում է 14 մլն դոլար կաշառք վերցնելու մեջ: Գլխավոր դատախազը պատգամավորին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել խորհրդարան: 

Օրենսդիր մարմնից այսօր «Ռադիոլուր»-ին ասել են, որ ԱԺ-ը օրենքի ուժով համարվում է արձակված է, բայց գործելու է մինչեւ 7-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը:

Հերթական քառօրյան վաղն է, օրակարգում է նաեւ դատախազի միջնորդության հարցը: Այսօր քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը մտավախություն էր հայտնել, որ հանրապետականները կարող են տապալել այն:


0:00
0:00

 

Այսօր հայտնի դարձավ, թե՞ ով է այն պատգամավորը, որի մասին խորհրդարանի ամբիոնից ժամանակին խոսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, թե առաջիկայում պատգամավորներից մեկը կարող է կալանավորվել վերջին շրջանի ամենախոշոր կոռուպցիոն սկանդալի հետ առնչություն ունենալու համար:

Այսօր արդեն քարոզարշավի ընթացքում Փաշինյանն ասաց, որ  քաղաքացին տվյալ գործի մասին հայտարարություն տվել էր 4-5 ամիս առաջ, եւ քանի որ գործարքները կատարվել էին օտարերկրյա բանկերի միջոցով, ապա քրեական գործի քննությունը դանդաղում էր, մինչեւ միջազգային բանկերից գոնե մեկը արձագանքեր հայ իրավապահների հարցմանը:

 

«Միայն այդ հարցման պատասխանին սպասելու համար, քննչական մարմինները ստիպված էին 4 ամիս սպասել, ընդ որում այդ բոլոր տվյալները, որ անհարժեշտ էին քրեական գործի հետագա գործի վերաբերյալ քննչական մարմինները ոչ պաշտոնապես հայթայթել էին ու ունեին»:

 

Այսօր առավոտյան Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ է ներկայացրել խորհրդարան պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու, ինչպես նաև նրան կալանավորելու համաձայնություն տալու համար:


Խորհրդարանից այսօր «Ռադիոլուրին» փոխանցեցին, որ մինչեւ 7-րդ գումարման ԱԺ առաջին նիստը, արձակված խորհրդարանը շարունակելու է բնականոն աշխատանքը։ Վաղը հերթական նիստի օրն ՝ ասաց աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը:

 

«Հարցը մտել է քառօրյայի օրակարգ, եւ վաղը այն կքննարկվի»,- ասաց Բաբայանը:

 

Նիկոլ Փաշինյանն այսօր արդեն իսկ մտավախություն է հայտնել, որ հանրապետականները կարող է տապալել նիստը՝ չապահովելով քվորում կամ էլ ուղղակի չմասնակցել քվեարկությանը: 

«Կարծում եմ, որ այդ հարցի քննարկման համար կներկայանան ԱԺ, կգրանցվեն, համենայնդեպս մեր կուսակցությունը ներկայացնող բոլոր պատգամավորները ներկա կլինեն: Հույս ունեմ, որ չեն խոչընդոտի կոռուպցիայի դեմ պայքարին ու արդար քննությանը: Եթե նման բան տեղի կունենա, լավ չի, որ կհետաձգվի, ապա մյուս ԱԺ-ը կանդրադառնա եւ հարցը կլուծվի»,-ասել է Փաշինյանը:

Արամ Հարությունյանի դեմ սկսված գործը փաստացի եւս մեկ առիթ դարձավ, որ ներկա եւ նախկին իշխանությունները քարոզարշավի ընթացքում շարունակեն կոշտ բանավեճը:

Հանրապետական Արմեն Աշոտյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին՝ «Ինչու՞ է աղմկում Նիկոլ Փաշինյանը» ֆեյսբուքյան տեսաելույթով՝ նշելով, որ այս ամենը մեկ նպատակ ունի՝ բարձրացնել նախընտրական քարոզչության եռման աստիճանը:

Ըստ դատախազության, Արամ Հարությունյանը 2008թ. զբաղեցնելով բնապահպանության նախարարի պաշտոնը, միաժամանակ որպես «Ընդերքի օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներ» տրամադրող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի մարզերի գունավոր մետաղների 10 հանքերի ուսումնասիրության և շահագործման հատուկ լիցենզիաներ տրամադրելու համար, Ս. Հ.-ից պահանջել և միջնորդավորված եղանակով ստացել է 14մլն ԱՄՆ դոլար առանձնապես խոշոր չափերով կաշառք: