ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ՍՈւ-25-ը վթարի է ենթարկվել. զինծառայողները զոհվել են
2018-12-04 14:41:05

Աննա Մարտիկյան
Ռադիոլուր-Մարալիկ

Լրացված է 14. 41
Տեղադրված է 12.44

Կորած ինքնաթիռը վթարի է ենթարկվել լեռներում՝ Մարալիկի տարածաշրջանում։ Մահացած օդաչուներն են՝ փոխգնդապետ Արմեն Բաբայանը և մայոր Մովսես Մանուկյանը : Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ:

Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին` Գյումրիի օդանավակայանից: