ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Նոր կրքեր` նոր տոնածառի գնի շուրջ
2018-12-04 19:19:24

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Հանրապետության հրապարակում նախորդ հանգստյան օրերին սկսվել են գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները: Գագաթի հետ միասին 37 մետր բարձրությամբ  տոնածառը լինելու է արհեստական եղևնու ճյուղերից, զարդարվելու է շուրջ 200 կմ երկարությամբ լուսատու շղթաներով և 1500 խաղալիքներով: 

Նոր տոնածառի արժեքը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել: 2005 թվականից  ի վեր առաջին անգամ Հանրապետության հրապարակում նոր տոնածառ ենք ունենալու:

0:00
0:00


Հանրապետության հրապարակում 71 միլիոն արժողությամբ բարձր որակի արհեստական եղևնու ճյուղերից  տոնածառ է տեղադրվում: Սոցիալական ցանցերում տոնածառի գինը տարատեսակ քննարկումների առիթ է դարձել:

Oգտատերերի մի խումբը գովաբանում է քաղաքապետարանի որոշումը, մյուս մասը քննադատում՜ ասելով, որ այդ գումարները կարելի էր ուղղել այլ ոլորտների բարեկարգմանը:

Ներկայացնենք ֆեյսբուքյան գրառումներից մի քանիսը

  • Տոնածառը ոսկուցա, որ 71 մլնա՞
  • 200 կիլոմետր??? լուսատու շղթա????? դրանով կարելի էր երևան- ֆիալետովո ճանապարհը լուսավորել
  • Դարակազմիկ իրադարձության ենք ականատես լինելու
  • Դրա տեղը մեր շենքի վերելակը վերանորոգեք:

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի խոսքով՝ 71 մլն դրամը քաղաքային բյուջեի համար մեծ գումար է: Նա օրինակ բերեց, որ վերելակային տնտեսության վերանորոգման համար  տարեկան տրամադրվում է մոտավորապես այսքան գումար:

«Այն այս պահին անհրաժեշտ ծախս չէր, արդյունավետ  ծախս չէր: Եվ հասկանալով մարդկանց պահանջմունքը նոր տոնածառ ունենալու, պետք է հասկանանք նաև մարդկանց առաջին անհրաժեշտության  անվտանգության հետ կապված մի շարք պահանջմունքներ, որոնք դեռևս բավարարված չեն»:

Ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանն այսօր դիմում - նամակով  դիմել է քաղաքապետ Հայկ Մարությանին՝ ակնկալելով 71 մլն դրամ արժողությամբ տոնածառի անհրաժեշտության վերաբերյալ պարզաբանում:

Նամակում նաև նշվել է, թե ինչու ռուսական ընկերությունից և ոչ տեղական պետք է գնվեր տոնածառը:  

«Որքան էլ որ արդարացվի, որ մեր Երևանին անհրաժեշտ է նոր տոնածառ, այնուամենայնիվ Երևանի պայմաններում նման տոնածառ տեղադրելն անտրամաբանակն է: Աբսուրդ է այսքան գումարով տոնածառ գնելը»:

Խնդրի մասին ավագանու անդամը բարձրաձայնելու է նաև ավագանու հաջորդ նիստում: Այս գումրներով հնարավոր կլիներ հոգալ անօթևանների խնդիր ասում է:


Իսկ
քաղաքապետարանից նոր տոնածառ գնելու վերաբերյալ պարզաբանեցին, որ որոշումը քաղաքային իշխանությունը կայացրել է հանրության պահանջի հիման վրա: Քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանի խոսքով՝ նախորդ տոնածառը բավականաչափ հին էր և մետաղական կոնստրուկցիաների մաշվածությունն արդեն վտանգ էր ներկայացնում: Քաղաքային իշխանությունն ուսումնասիրել է  մի շարք ընկերությունների առաջարկ և ընտրել ռուսական ընկերության տարբերակը: Ընկերության ընտրությունը չի կատարվել մրցութային կարգով, քանի որ ժամանակն էր քիչ:

«Կատարել են ուսումնասիրություններ: Բացի դիզայնից ու գնային առաջարկից ընտրվել է գնի և արտաքին տեսքին համապատասխան տոնածառ»:

Նոր տոնածառը գնելու գումարը հատկացվել է Էրեբունի Երևան տոնակատարություններից խնայված գումարների  հաշվինԿփոխվի գլխավոր տոնածառը, սակայն մայրաքաղաքի մյուս զարդարանքները կմնան նույնը: Նպատակահարմար էր 146 հազար դոլար արժողությամբ տոնածառ գնել, թե ոչ՝ քաղաքացիները կգնահատեն  տոնածառը տեսնելուց հետո, ասում է մամուլի քարտուղարըՆոր քաղաքային իշխանության որոշումն ինչպես են գնահատում մեր համաքաղաքացիները:

  • Հիմա Հայաստանն այն վիճակում չէ, որ ծախսի նման գումարներ տոնածառ գնելու համար: Նպատակահարմար չէ, որովհետև եկամուտ չկա:
  • Իմ կարծիքով այնքան էլ մեծ ծախս չէ, քանի որ հին տոնածառն արդեն երկար տարին է, որ կա:
  • Պետք էր փոխել:

Թե երբ կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը, դեռևս հայտնի չէ