ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Քոչարյանի կալանքի վերաբերյալ որոշումը՝ դեկտեմբերի 7-ին
2018-12-04 21:29:11

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 7-ին: Այս մասին նշված է «Ֆեյսբուք»-ի՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի էջում:

«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի կողմից ընտրված խափանման միջոց կալանավորման որոշման դեմ բերված վերաքննիչ որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 7-ին՝ ժամը 16:00-ին:

Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց պաշտպանական կողմի ներկայացված բողոքի քննությունը և դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ», ասվում է գրառման մեջ:

Այսօր ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություններ էին ներկայացրել, որոնցով  բարձրացրել են գործի շրջանակում կիրառվող իրավական նորմերից մի քանիսի  սահմանադրականության հարցը:

Խոսքը, մասնավորապես,  կալանքը կիրառելու հարցում ապացույցների թույլատերլիության մասին է՝ լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպաններից Արամ Օրնբելյանը և մանրամասնել՝ իրենք վարույթը կասեցնելու միջնոդություն չեն ներկայացրել, դա կանի Վերաքննիչը, եթե համաձայնի պաշտպանների փաստարկներին:

Վերաքննիչ դատարանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի որոշման հարցը քննում է արդեն 5 օր:

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2008-ի մարտի 1-ի գործի շրջանակներում: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանավորումը: Օգոստոսի 13-ին, սակայն, Վերաքննիչ դատարանը վերացրել էր առաջին ատյանի այդ որոշումը՝ Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության հիմքով: