ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Դեմքեր
Կուշանե Չոբանյան
«Ճանաչի՛ր ինձ» հաղորդման հեղինակ և վարող

Կուշանե Չոբանյանն ավարտել է Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի միջազգային հարաբերությունների, այնուհետև՝ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Աշխատել է Արմավիա ավիաընկերությունում որպես փոխտնօրենի թարգմանիչ, այնուհետև Անդավա գործակալությունում որպես անգլալեզու լրագրող: Ութ տարի է զբաղվում է լրագրությամբ, վերջին երկու տարին՝ ներառական լրագրությամբ՝ լուսաբանելով հաշմանդամություն ունեցող մարդկանց հաջողության պատմություններն ու խնդիրները: Հանրային ռադիոյում աշխատում է 2014 թվականից. սկզբում որպես «Լյունսե» երիտասարդական ծրագրի լրագրող, այժմ վարում է իր հեղինակային՝ «Ճանաչի՛ր ինձ» հաղորդումը: Կուշանեն սիրում է ճանապարհորդել, շոկոլադ և ձմերուկ: