ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ընտրական պատմության մեջ առաջին հեռուստադեբատը՝ այսօր
2018-12-05 18:22:37

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

 

Այսօր՝ ընտրարշավի 10-րդ օրը կամ քարոզարշավի ամփոփումից մեկ օր առաջ,  Հանրային հեռուստաընկերևության եթերում կազմակերպվելու է հետուստաբանվեճ ընտրապայքարի մասնակից 11 ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ: Այս պահին ընտրության բոլոր մասնակիցները տվել են իրենց համաձայնությունը, Հ1-ը մերժումներ չի ստացել:

Հեռուստաբանավեճը նախատեսվում է այսօր լրատվական հիմնական թողարկման ավարտից հետո: Դրանց ընթացքին կարող եք հետևել նաև Հայաստանի Հանրային ռադիոյի ուղիղ եթերում, ինչպես նաև մեր կայքում՝ «Ուղիղ եթեր» բաժնում:

0:00
0:00

Հայաստանի ընտրական պատմության առայժմ միակ հեռուստաբանավեճը տեղի է ունեցել ուղիղ 15 տարի առաջ , 2003-ի նախագահական ընտրությունների երկրոդ փուլ անցած  երկու թեկնածուների՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Ստեփան Դեմիրճյանի միջեւ:  Տաղավարում բանավեճի մասնակիցները 2-ն էին, բանավեճը վարողները  3 անգամ ավելի, անկանխատեսելի հարցեր գրթե չկային,  մթնոլորտն առանձնապես թեժ չէր, փորձում էր  թեժանալ տեղ-տեղ:

Թեկնածուները խոսում են Արցախյան հիմնահարցի կարգավորման , մասնավորապես Արցախը  բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու, տնտեսությունը ոտքի կանգնեցնելու մասին: Այդ թեմաների շուրջ է ծավալվելու նաև այսօր Հանրային հեռուստաըներության  երեկոյան եթերում կազմակերպվելիք բանավեճը:


Այն, ըստ էության,  առաջին հեռուստադեբատն է սպասված ֆորմատով. առաջին դեմքերով դրան մասնակցելու համաձայնություն տվել են ընտրապայքարի բոլոր 11 մասնակիցները: Որեւէ կուսակցություն կամ դաշինք այլ նկատառում չի հայտնել՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում   վստահեցրեց  Հանրային հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը։

Նախատեսվում է, որ դեբատը կտևի շուրջ 3 ժամ, կսկսվի երեկոյան հիմնական լուրերի թողարկումից հետո՝ 21.45-ի սահմաններում: Հ1-ում չեն բացառում, որ եթե անհրաժեշտություն լինի՝ ժամանակը նաև երկարաձգվի: 

« Ֆորմատը հետևյալն է.յուրաքանչյուր մասնակից կունենա 2 ական րոպե բացման խոսքի հնարավորություն կունենք, մոդեռատորներից յուրաքանչյուրին 1-ական հարց կտան, հետո բանավեճի փուլ կլինի, և 1-ական րոպե էլ թեկնածուներին կտրվի  փակման խոսքի համար»:

Ըստ էության, սա նախընտրական առաջին հետուստադեբատն է, նախկինում  երբեք այս ֆորմատը  չի կայացել, թեկնածուները տարբեր պատճառներ են գտել դրանց մասնակցելուց  հրաժարվելու  համար: 

Որպես կանոն ՝ հրաժարվողի դիրքում մշտապես եղել է իշխանությունը:  Հիմա նոր իշխանությունները բանավեճերին մասնակցելուց չեն հրաժարվում: Սա հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանի հիշեցումն է:

«Բանավեճի մշակույթն իրականում երկար տարիներ չի եղել: Հանրապետական կուսակցությունը, երբ իշխող ուժ էր , խուսափում էր բանավեճից, քանի որ դրա կարիքը չուներ: Գիտեին, որ ժողովրդի քվեով չեն ընտրվելու, հետևաբար ինչու գային դեբատի: Հիմա իրենց հույսը քվեն է ու դարձել են ամենաուժեղ բանավիճողը: Բանավեճի մշակույթը, ցավոք, նոր է ձևավորվում»:


Լրատվադաշտի մեկ այլ ներկայացուցիչ՝  Հակոբ Բադալյանը հույս ունի, որ առաջին նախադեպը ավանդույթ կդառնա հաջորդ ընտրությունների համար, փաստը,մ որ առաջին նախընտրական դեբատը մոտ  է իրողություն դառնալու, ողջունելի է համարում ու արդեն կանխատեսում, թե ինչ ընթացք է ունենալու քննարկումը:

«Սպասելի է, որ հիմնական ինտրիգը լինելու է Փաշինյան-Վիգեն Սարգսյան դիմակայության մեջ, ինչը ամբողջ ընտրարշավի ամբողջ ընթացքում էր: Սա օբյեկտիվ իրավիճակ է, բայց դժվար իրավիճակի մեջ  է դնում մյուս ուժերին: Մյուս ինտրինգն էլ հենց  դա կլինի՝ կկարողանան մյուսներն իրնեց վրա ուշադրություն հրավիրել»:

Անակնկալ, անկանխատեսելի իրավիճակներ սպասե՞լ,  թե՞ ոչ:

Թեժ իրավիճակին պատրաստ են նաև Հանրայինում, չեն կարծում, որ քաղաքական գործիչների բանականությունը կհատի թույլատրելիության սահմանը ու դուրս կգա վերահսկողությունից: