ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Սանկտ Պետերբուրգ
2018-12-06 11:07:16

Սանկտ Պետերբուրգում այսօր կանցկացվի Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը և ԱՊՀ անդամ պետությունների ոչ պաշտոնական գագաթաժողովը, որին մասնակցելու համար վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այս գիշեր մեկնել է Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք: Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում հրապարակված նկարի միջոցով:

Այսօր Սանկտ-Պետերբուրգում ԵԱՏՄ առաջնորդները նեղ կազմով խորհրդի նիստում քննարկելու են թվային տնտեսության զարգացման և ինտերնետ-շուկայի կարգավորման հարցերը:

Իսկ այսօր նախատեսված ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգվել է: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը նախօրեին ասել է, որ գագաթնաժողովը հետաձգվել է Հայաստանի խնդրանքով: «Հայաստանը խնդրել է հաշվի առնել նախընտրական արշավի և դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրությունների հանգամանքը և հետաձգել գագաթնաժողովը», - նշել էր Ուշակովը:

Նիկոլ Փաշինյանը երեկ արձագանքնել է այդ հայտարարությանը՝ ասելով, որ Հայաստանը ոչ մեկին ո՛չ խնդրանքով, ո՛չ էլ առաջարկությամբ չի դիմել։ Հայաստանն ունի ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի իր թեկնածուն և շարունակելու է բանակցել իր թեկնածուի շուրջ:

«Գլխավոր քարտուղարի հարցն ամենակարևոր հարցը չէ, շատ ավելի լուրջ հարցեր են քննարկվում այդ համատեքստում, և ամենակարևոր հարցը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության էֆեկտիվության և կազմակերպության անդամ երկրների ունեցած փոխադարձ պարտավորությունների և այդ պարտավորությունների կատարման մեխանիզմների, անդամ երկրների պարտավորությունների հարցը կազմակերպության առաջ և կազմակերպության պարտավորությունների հարցը երկրների առաջ և երկրների փոխադարձ պարտավորությունների հարցը։ Գլխավոր քարտուղարի կարգավիճակն առանցքային չէ և շրջադարձային չէ, կան շատ ավելի լուրջ և շատ ավելի կարևոր հարցեր»,-նշել է նա։

Յուրի Խաչատուրովը մեկ ամիս առաջ ազատվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: Նրան Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրված «Մարտի 1»-ի գործով: Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում պետությունների ղեկավարները պայմանավորվել էին նոր գլխավոր քարտուղարի հարցի շուրջ քննարկումները շարունակել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում հրավիրված հանդիպման ընթացքում:

Տես նաև՝